Սերժ Սարգսյանի գովասանքը վարչապետ առաջադրելիս պետք է անի Կարեն Կարապետյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստում, որն, ըստ ամենայնի, կկայանա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո:

Սարգսյանին վարչապետ կառաջադրի կուսակցական գծով նրա տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Նա նաև համոզիչ հիմնավորումներ կներկայացնի, թե ինչու պետք է հենց Սերժ Սարգսյանը լինի վարչապետ՝ անվտանգություն, Արցախի հարց, միջազգային դրություն, մեր պատասխանը Չեմբեռլենին:

Մի խոսքով՝ Կարեն Կարապետյանը պետք է մինչև վերջ ապացուցի, որ արժանի է փոխվարչապետի պաշտոնին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30