Բաժիններ՝

ԵԱՏՄ-ում կստեղծվի կենդանական և բուսական ծագման ապրանքների նկատմամբ էլեկտրոնային վերահսկողության համակարգ

Եվրասիական տնտեսական միությունում կենդանական և բուսական ծագման ապրանքների նկատմամբ վերահսկողության էլեկտրոնային համակարգ կստեղծվի: Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, հարցը ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությունը նախաձեռնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վալերի Կորեշկովը:

Կորեշկովն առաջարկել է ԵՏՀ-ում ստեղծել աշխատանքային խումբ, որը թվային փոխգործակցության միասնական մոտեցումներ կմշակի` ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներում անասնապահական էլեկտրոնային լիազորագրերի կիրառումը:

«Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրումը պետք է ամբողջովին թափանցիկ լինի: Վերահսկողության ժամանակակից տեղեկատվության համակարգի ներդրումը թույլ կտա հասկանալ կարանտինային և ֆիտոսանիտարական վերահսկողության ենթակա արտադրանքի տեղաշարժը բոլոր փուլերում»,- ասել է Վալերի Կորեշկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30