
32 սև դելֆիններ ափ են նետվել Նոր Զելանդիայում. The New Zealand Herald

32 սեւ դելֆիններ (գրինդներ) ափ են նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզում: Կենդանիներից 24-ն արդեն սատկել են: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, The New Zealand Herald թերթին հայտնել է ազգային բնապահպան գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։ Դելֆիններն ափ են նետվել Օկուրուի գետաբերանից ոչ հեռու ընկած սակավաբնակ շրջանում, եւ կենդանիներին շուտ չեն նկատել:
«Մեր աշխատակիցներն այդ շրջան են ժամանել, հավանաբար, այն բանից 12 ժամ անց, երբ դա տեղի է ունեցել»,- ասել է նա: Փրկարարները եւ տեղի բնակիչներն ուժգին քամու եւ սաստիկ ալեկոծության պատճառով առայժմ չեն կարողանում օգնել ողջ մնացած գրինդներին ծով վերադառնալ: Գրինդների երկարությունը կազմում է 4-ից մինչեւ 8 մետր, իսկ միջին քաշը՝ մոտավորապես 800 կիլոգրամ: