ԵՄ-ն աջակցում է կանանց արդարադատության հասանելիության վերաբերյալ առցանց դասընթացի մշակմանը

Մարտի 28-ից 29-ը Միացյալ Թագավորությունից, Վրաստանից և Մոլդովայի Հանրապետությունից փորձագետների մի խումբ համախմբվել էր՝ կանանց արդարադատության հասանելիության վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման նոր դասընթացի մշակման նպատակով:

Դասընթացը կնպաստի գենդերով պայմանավորված արդարադատությանը Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում, որոնց թվում են նաև ԵՄ-ի Արևելյան գործընկերության հինգ երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան: Դասընթացի մասնակիցները, ինչպիսիք են՝ իրավաբանները, դատավորները, դատախազները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կկարողանան կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության՝ կանանց իրավունքների և գենդերային հավասարության, համապատասխան նախադեպային իրավունքի և հաստատված լավ պրակտիկաների չափորոշիչներին համապատասխան:

Նոր առցանց դասընթացը կմշակվի ԵՄ-ի և Եվրոպայի Խորհրդի կողմից աջակցվող «Արդարադատության հասանելիության ամրապնդում բռնության ենթարկված կանանց համար Արևելյան գործընկերության երկրներում» նախագծի շրջանակներում, որը «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի և Եվրոպայի Խորհրդի HELP (Իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցում) ծրագրի մասն է կազմում:

EU NEIGHBOURS News

Տեսանյութեր

Լրահոս