Բաժիններ՝

Գեղարքունիքում «Լադա»-ն բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանն ու բետոնե արգելապատնեշին․ կա տուժած

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32,5 կմ հատվածում ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Թոմաս Ֆ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Կարեն Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայի համար, ինչի հետևանքով վերջինը բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանը ու բետոնե արգելապատնեշին։

Վթարի հետևանքով վարորդներից Կարեն Հ․-ին տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031