Բաժիններ՝

Կահիրեի համաձայնագիրը ՄԱԳԱՏԷ-ի հետ այլևս ուժի մեջ չէ. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ՄԱԿ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման՝ snapback մեխանիզմի ակտիվացման պատճառով Կահիրեի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Թեհրանի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև, այլևս չի գործում, հաղորդում է Mehr-ը։

Բարձրաստիճան իրանցի դիվանագետը այս հայտարարությունն արել է կիրակի առավոտյան՝ Թեհրանում դեսպանների, գործերի ժամանակավոր հավատարմատարների և օտարերկրյա ու միջազգային ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում։

Արաղչին նշել է, որ Իրանը հետևողականորեն ձգտել է արդար և հավասարակշռված դիվանագիտական լուծումների, սակայն արևմտյան երկրները մերժել են այդ ջանքերը՝ չափազանցված և անհիմն պահանջների պատճառով։

Նա ընդգծել է, որ նախկին սպառնալիքները, ներառյալ ռազմական գործողությունները և եվրոպական երկրների կողմից գործադրված ճնշումները, արդյունք չեն տվել և միայն բարդացրել են բանակցային գործընթացը։

Հիշեցնենք, որ snapback մեխանիզմը նախաձեռնվել է Եվրաեռյակի երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս