Հանրապետության հրապարակում ավարտվեց բազմամարդ հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ այսօր չեն գիշերելու Ֆրանսիայի հրապարակում, իսկ առավոտյան հավաքբելու են ոչ թե առավոտյան ժամը 08:00-ին, այլ՝ 10:00-ին:
Ռուսաստանը կրկին առաջատարն է Վրաստան դրամական փոխանցումների ծավալով. 2018 թվականի մարտին ՌԴ-ից փոխանցել են ավելի քան 38,1 մլն դոլար, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2017 թվականի մարտի համեմատությամբ:
«Պետք է շրջափակենք ճանապարհները, մայրուղիները, շենքերը»,- Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ, տեղեկացնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից: Հայտարարությունում ասված է.
«Մեր շարժումն արդեն 2 օր է՝ փոխել է իր էությունը»,- այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի Դաշնությունը 2017թ-ի ընթացքում ավելի քան 900 միլիոն ռուբլի է վճարել ՌԴ քաղաքացիներին՝ ի փոխհատուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ երկրի դեմ կայացված վճիռների:
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է զորք ուղարկել Սիրիա ահաբեկչության դեմ պայքարի համար, եթե նման առաջարկություն լինի ամերիկյան վարչակազմի կողմից:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման հանրահավաքը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն ապացուցում է, որ հնարավոր է փոխել երկիրը ներսից և պաշտպանել դրսից: Ըստ նրա` դա դժվար գործընթաց է, որ դժվարությամբ է հաջողվում նաև այլ վարչապետներին:
ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Ֆորմալ տեսանկյունից՝ պարոն վարչապետն ամեն ինչ անկեղծ է անում: Վարչապետին ընտրեց այն խորհրդարանը, որի ներկայացուցիչ է Փաշինյանը, ընտրությունների արդյունքում խորհրդարանում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը և գոհ է եղել այդ ընտրությունների արդյունքներից: Խորհրդարանում ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել»:
Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի մասակիցներին կոչ է արել 18:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հերթական հանրահավաքի:
Վրաստանի Բաթում (Աջարիա) սեւծովյան առողջարանային քաղաքում մայիսի 11-13-ին կանցկացվի զբոսաշրջության եւ հյուրանոցային կահավորման «Expo Batumi Travel 2018» միջազգային 11-րդ ցուցահանդեսը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը:
Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից առաջ իր եզրափակիչ ելույթում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր հասցեին հնչած քննադատությանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:
Քիչ առաջ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մոսվսիսյանը ՀՀԿ գրասենյակի դիմաց էր: Լրագրողները հետաքրքվեցին՝ ինչպես է նա վերաբերում Նիկոլ Փաշինյանի պայքարին:
«Հիմա թողեք տեսնենք՝ ինչքան մարդ կա ձերբակալված, բերման ենթարկված, որ սկսենք զբաղվել դրանով»,- այսօր Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով բողոքի ցույցերի արդյունքում բերման ենթարկվածների մասին:
ԱԺ-ն այսօր 77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնագետները մտնում են Սիրիայի Դումա քաղաք:
Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կուսակցության վարչության նիստ են անցկացնում։
Սիրիական բանակը «Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման հետ համաձայնության է հասել Դամասկոսից 50 կիլոմետր հյուսիս ընկած Դումեյրի շրջանից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ:
«Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք՝ քանի մարդ է մասնակցում ցույցերին: Բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավաճիռ և ո՛չ էլ մեղադրանք»,- ասաց Ս.Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ քվեարկությանը, համաձայն որի՝ 77 կողմ ձայնով ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, ասաց. «Սրանից հետո ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի»: