
Ռոբերտ Քոչարյանը հեռանա՞, իսկ ինչո՞ւ, հո ավտոբուս չի, ասեք՝ իջի՛ր, ես նստեմ. Իշխան Սաղաթելյան
Հայ հեղափոխական դաշնակցության Գործադիր մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է Արցախի 1-ին, Հայաստանի 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լքի քաղաքականությունը և որպես դաշինքի առաջնորդ՝ չմասնակցի ընտրական պրոցեսներին։
«Ինչո՞ւ, կարո՞ղ են նման բան ասողները մեզ դա բացատրել,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հարցրեց Սաղաթելյանը՝ հավելելով,- Դե, եթե այդպես է, թող նման բան ասողները «Հայաստան» դաշինքի կողքին կարողանան ձևավորել նոր առաջարկ, կռիվ տան, դառնան բևեռ, հանրությանը տան նոր բան ու մասնակցեն ընտրություններին։
Մենք գնացել ենք ընտրության, ստացել 280 հազար մարդու քվե, հիմա, եթե ընտրության մասնակցած մյուս ուժերը կարողանային գոնե անցողիկ շեմ հաղթահարել, կկարողանայինք, չէ՞, իշխանություն վերցնել, բայց չենք կարողացել։ Արդյոք չպե՞տք է պատասխան տան ընտրություններին մասնակցած և անգամ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը, որ ձայներ են փոշիացրել։ Ռոբերտ Քոչարյանը թող հեռանա խոսույթն ինձ համար ամբողջությամբ նիկոլական խոսույթ է։ Հո սա ավտոբուս չէ՞, ասեք՝ դու իջի՛ր, ես նստեմ»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։