
Սպիտակամորթ մոդելը սևամորթ է դարձել

Գերմանիայից մոդել Մարտինա Բիգը, որը սպիտակամորթ շիկահեր է եղել եւ ներարկման կուրս է անցել մաշկի գույնը սեւի փոխելու համար, մեկնել է Քենիա եւ կնքվել սուախիլի ժողովրդի ավանդական անունով: Այդ մասին հայտնել է Mirror-ը:
«Քենիացի իմ ընկերուհիներից մեկը տեղի պաստորին պատմել է, որ ես սեւամորթ կին եմ դարձել եւ շատ եմ ցանկանում աֆրիկացի դառնալ»,- ասել է Բիգը: Այդժամ պաստորը գերմանուհուն հրավիրել է Նյերի քաղաքի եկեղեցի, որտեղ նա բապտիզմ է ընդունել եւ կնքվել Մալայկա Կուբվա անունով, ինչը նշանակում է «մեծ հրեշտակ»:
Նախկին Բիգի խոսքով՝ ինքը երջանիկ է եւ հպարտ այն բանով, որ իսկական աֆրիկուհի է դարձել:
Նա նաեւ նշել է, որ նույնիսկ իր դիմագծերն են ավելի ու ավելի նմանվում աֆրիկացիների դիմագծերին: «Ես զարմացած էի, թե որքան շատ մարդիկ են ինձ Քենիայում ճանաչում»,- անկեղծացել է մոդելը եւ հավելել, որ հաճախ են փողոցներում իրեն մոտենում լուսանկարվելու համար: