 
                        Ոսուցիչնե’ր, Ձեր դերն անգնահատելի է ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման գործում. Սուրեն Պապիկյան
 
                                    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրում է. «Սիրելի՛ ուսուցիչներ
Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում:
Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        