Չի կարող խոսք լինել հասարակության զարգացման մասին՝ առանց ուսուցչի ջանքերի. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Այսօր երևի, թե ամենակարևոր մասնագիտական տոնն է հայ իրականության մեջ: Ինչո՞ւ եմ այսպես համոզված ասում ամենակարևոր մասնագիտական տոն, որովհետև առանց ուսուցչի, առանց մանկավարժի, առանց դաստիարակի՝ չի կարող լինել այլ մասնագիտական տոն: Չի կարող լինել շինարարի տոն, չի կարող լինել բուժաշխատողի մասնագիտական տոն, չի կարող լինել զինվորականի տոն, չի կարող լինել ոստիկանի տոն, չի կարող լինել դիվանագետի կամ գործարարի տոն և այլն: Որովհետև, առանց Ուսուցչի առաքելության չեն կարող լինել վերոթվարկյալ կամ որևէ այլ մասնագիտությունները: Եվ չի կարող խոսք լինել հասարակության զարգացման մասին՝ առանց Ուսուցչի ջանքերի:

Որպես մանկավարժների զավակ և որպես աշակերտ, ջերմորեն ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ, սիրելի Ուսուցիչներ, այս նշանավոր օրվա համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031