Բաժիններ՝

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միավորել ջանքերը Սիրիայում խաղաղության հասնելու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անհանգստություն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը խաղաղության հասնելու համար։ Այս մասին պոնտիֆիկոսը հայտարարել է ապրիլի 15-ին, կիրակնօրյա ավանդական քարոզի ավարտից հետո։

«Ես խորապես անհանգստացած եմ աշխարհում ստեղծված իրավիճակով, չնայած միջազգային հանրության ունեցած բոլոր գործիքներին, դժվարությամբ են ձեռնարկվում Սիրիայում և այլ կոնֆլիկտային տարածաշրջաններում խաղաղության հասնելու ընդհանուր քայլեր։ Ես անդուլ աղոթում եմ և բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին կոչ եմ անում ձեռնարկել բոլոր ջանքերը հանուն խաղաղության»,- ասել է Ֆրանցիսկոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նախօրեին լրագրողներին պատմել էր Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, նա Սիրիայի իրավիճակը հեռախոսով քննարկել է Ֆրանցիսկոսի հետ։ Ռուս ուղղափառ եկեղեցին և Վատիկանը անհանգստացած են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դրությամբ։ Ավելի վաղ երկու եկեղեցիների ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել քրիստոնեական եկեղեցիները և վանքերը, որոնք վնասվել են Սիրիայում ռազմական հակամարտության արդյունքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս