Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսոր Տավիանի եղբայրներից Վիտորիոն

Կյանքի 88-րդ տարում, Հռոմում մահացել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ Վիտորիո Տավիանին, ով իր եղբոր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը։ Տավիանի եղբայրները 2007 թվականին արժանացել են Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի մրցանակին՝ համաշխարհային կինոյում իրենց ունեցած մեծ վաստակի համար։

Որպես ռեժիսոր Վիտորիո Տավիանիի բեմելը կայացել է 1962թ.՝ «Մարդը, որին պետք է ոչնչացնել» ֆիլմով (Un uomo da bruciare)։ Ֆիլմը կինոքննադատների մրցանակն է ստացել Վենետիկի փառատոնում։ Տավիանի եղբայրները մրցանակների են արժանացել նաև այլ միջազգային հեղինակավոր կինոփառատոններում. «Հայր-տերը» (Padre padrone, 1977) ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ», «Սուրբ Լորենցոյի գիշերը» (La notte di San Lorenzo, 1982) և «Կեսարը պետք է մահանա» ֆիլմերն արժանացել են «Ոսկե արջի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս