Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ: Այո՛, այսօր մենք հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաեւ տնտեսական ցուցանիշների դինամիկան: Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել:
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ անձանց ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Հարավային Ամերիկայի երկրների շուկան՝ ՄԵՐԿՕՍՈւՐ-ը, փոխգործակցության վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ԵԱՏՄ-ի երկրների իշխանություններին եւ սպասում է պատասխանին. վերջնական նպատակն է՝ հասնել երկու տնտեսական միությունների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնության:
«Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը քաղաքական և տնտեսական առումով՝ ինչպես մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ անդամ երկրների հետ, մենք շարունակելու ենք մեր բարեկամական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետև աշխարհի այս երկու մասերում մենք ունենք հետաքրքրություններ, մենք ունենք շուկաներ, այդ երկրները շատ էական նշանակություն ունեն մեր տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ակտիվ համագործակցությունը Եվրամիության հետ»:
Այսօր ԱԺ հատուկ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց սոցիալ-տնտեսական անվտանգության, իրավական անվտանգության և ժողովրդագրական անվտանգության խնդիրներին:
Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Արցախյան հակամարտության բանակցային գործընթացն այս պահին լավատեսության տեղ չի տալիս, և դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը` ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է պատկերացնում բանակցությունների ապագան, ու ի՞նչ նոր քայլեր են հնարավոր Ադրբեջանի ղեկավարությանը բանակցային ավելի կառուցողական հուն վերադարձնելու համար:
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն անդրադարձավ Ադրբեջանի սպառնալիքներին` Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին, և նշեց, որ ապրիլյան պատերազմն էլ հենց այդ նպատակով էր սանձազերծել: Նա վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե Ադրբեջանն իր նպատակների ո՞ր մասին կարողացավ հասնել, և ի՞նչ եզրահանգումներ կատարեց մեր կառավարությունը, ու որո՞նք են ապրիլյան պատերազմի դասերը:
«Այսօր դժվար է ասել, թե բողոքողներն ում են ընտրել, որովհետև գտնում եմ, որ այսօրվա ակցիաների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներ են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Վերջին ամիսներին և օրերին մենք վկան և ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն: Մենք` ձեզ հետ միասին, մասնակիցն ենք նոր սկզբի»:
Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Silver Flaf 2018 միջազգային զորավարժություններին, որոնք ապրիլի 18-25-ին կանցկացվեն Գուամ կղզու «Անդերսեն» ամերիկյան ավիաբազայում:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կիպրաթուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջիի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունները վերսկսել այն կետից, որտեղ դրանք ընդհատվել էին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում դրսում կանգնած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկուստեք խոհեմություն հանդես բերեն և թույլ չտան բախումներ:
«Այսօր իսկապես պատմական օր է, պատմական պահ: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին իրականացված տնտեսական ու քաղաքական բարեփոխումների շարքում կարևոր տեղ ունեն կառավարման համակարգի բարեփոխումները` կառավարման կիսանախագահական համակարգից՝ խորհրդարանականի անցումը: Մեզ այդ անցման համար մնում է մի բան անել` ընտրել վարչապետ»:
Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ ընտրելու նիստի ժամանակ լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա այսօր հասել ԱԺ: Ի պատասխան՝ նա ասաց՝ «հաճույքով»:
Հասարակության մեծամասնությունը, որն ընտրել է ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսօր փողոցում կանգնած չէ: Այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հարցը: ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի նիստերի դահլիճ մտավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղեկցությամբ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 17-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը, հյուսիսկորեական խնդրի կարգավորման մեթոդները, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ճապոնացի քաղաքացիների խնդրի լուծմանն ամերկյան կողմի աջակցությունը ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի ընթացքում։
Մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը: Գրանցվել է 91 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նիստը շարունակվելու է մինչև 16:30-ը՝ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ավարտը:
One America News Network հեռուստաալիքի լրագրողները ժամանել են Սիրիայի Դումա քաղաք եւ այնտեղ քիմիական գրոհի նշաններ չեն հայտնաբերել:
ԱԺ պատգամավորներից շատերն արդեն ժամանել են Ազգային ժողով, որտեղ ժամը 12:00-ին կմեկնարկի հատուկ նիստը, որի ժամանակ քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: 168.am-ի տեղեկություններով ԱԺ Հանրապետական խմբակցության և այլ խմբակցությունների բազմաթիվ պատգամավորներ Ազգային ժողով են գնացել վաղ առավոտյան ժամը 06:00-ից:
Րոպեներ անց ԱԺ-ում մեկնարկելու է ԱԺ հատուկ նիստը, որտեղ կայանալու է ՀՀ վարչապետի ընտրության նիստն ու քվեարկությունը: Այս պահին պատգամավորներն արդեն խորհրդարանում են:
Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ ՀՀ-ում իշխող կուսակցությունը կշարժվի իր նախանշած ծրագրով, անկախ ընդդիմադիր գործիչների գործողություններից։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն այսօր, սովորության համաձայն, ոտքով է եկել ԱԺ:
ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը, որը բուժվում է ուղեղի քաղցկեղից, աղիների վիրահատություն է տարել:
Միջազգային քաղաքական վերլուծաբանները, որոնք քիչ թե շատ հետևում են մարտի 31-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» նախաձեռնությանը, որն այսօր անցում կատարեց ակտիվ անհնազանդության գործողությունների, ուղղված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` հնարավոր վարչապետության դեմ, թերահավատ են Փաշինյանի նախաձեռնած պայքարի արդյունավետությանը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն այսօր շատ հանգիստ եկել է Ազգային ժողով:
«Ամեն ոք իր կարծիքն ունի, և մենք ընտրված պատգամավորներ ենք և մեր հասարակության կարծիքը մեր քվեարկությամբ կարտահայտենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով այս օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված շարժման մասին:
Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտավ Ազգային ժողով: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրենք շարունակում են պնդել նախկինում արված բոլոր հայտարարությունները: «Մենք ասել ենք, որ եթե բռնություն լինի՝ մենք կմիջամտենք: Միջամտում ենք»,- ասաց նա:
«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել Մեծ Բրիտանիայում թունավորված Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի գործով համատեղ հայտարարությամբ: