Նիկոլ Փաշինյանը մտադիր է մասնակցել ԵԱՏՄ Սոչիի գագաթնաժողովին և ակնկալում է հանդիպում Պուտինի հետ

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես հույս ունեմ երկկողմ հանդիպում տեղի կունենա: Ես մասնակցելու եմ ԵԱՏՄ գագաթնաժողովին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովին նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի է ունենալու մայիսի 14-ին Սոչիում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031