Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Թույլ տվեք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է անդամ երկրների տնտեսական բարգավաճումից:

Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է: Օգտվելով առիթից, հարգելի պարոն Փաշինյան, ցանկանում եմ շնորհավորել ձեզ հաղթանակի օրվա առթիվ, որը միավորել է մեր ինտեգրացիոն միության պետություններն ու ժողովուրդներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031