
Ռուսաստանը և Հայաստանը միասին են կերտելու իրենց ապագան. Սլուցկի

ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին ակնկալում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կպահպանվեն ու զարգացման, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրելը, անտարակույս, այդ երկրի ներքին գործն է: Մեր կողմից մենք ակնկալում ենք մեր երկկողմ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը, ռազմավարական գործընկերության ուղեգծի շարունակումը, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության զարգացումը»,-մայիսի 8-ին լրագրողներին հայտարարել է Սլուցկին:
Նրա խոսքով՝ «դրա հույսը տալիս է նախեւառաջ հայկական կառավարության նոր ղեկավարի դիրքորոշումը, ով հավաստիացրել է, որ Երեւանի համար գերակա են մնում դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ»: «Ռուսաստանը եւ Հայաստանը պատմականորեն միասին են եղել, միասին է մենք կերտելու ենք մեր ապագան»,-ընդգծել է Լեոնիդ Սլուցկին: