Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, թուրքական NTV լրագրող Ահմեդ Յեշիլթեփեյի հարցերին պատասխանելիս, չի բացառել, որ Թուրքիան սիրիական Մանբիջից հետո կարող է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնել նաև այլ վայրերում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում անգործության հետեւանքների մասին եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերն այդ բնագավառում։
Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամադոն հունիսի 19-ին ժամանել է Սարանսկ, որտեղ կայցելի Ճապոնիայի եւ Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականների մրցախաղին։
Եմենի զինված ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի հետ համատեղ ավարտել են Եմենի Հոդեյդա քաղաքի օդանավակայանը հուսի-զինյալներից ազատագրելու գործողությունը:
Ադրբեջանի Իմիշլիի շրջանի բամբակի տնկարաններից մեկում աշխատողների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:
Թուրքիան Ռուսաստանից գնում է C-400 զենթահրթիռային համակարգեր, այս հարցը փակված է:
Իրանը չի պլանավորում ավելացնել իր հրթիռների հեռահարությունը: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին:
Հարցին, թե՝ Գրիգորյանի կինը ձերբակալվելո՞ւ է, Ա.Դավթյանը պատասխանեց. «Դա գաղտնիք չէ, ես քիչ առաջ հրապարակեցի, իմ միջնորդության մեջ էլ ուղղակիորեն մատնանշված է, որ մեր` գործով ձեռք բերված տվյալների համաձայն, Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների: Իսկ հետագան, բնականաբար, դրան համարժեք կլինի»:
ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի համար անսպասելի է եղել Մանվել Գրիգորյանի առանձնատանը նկարահանված տեսանյութը:
Հարցին, թե զինվորի բաժինն ո՞վ էր տվել իրեն, չէ՞, որ այդ ժամանակ Մովսես Հակոբյանն էր ԶՈՒ ԳՇ պետը, Ս.Միքայելյանը պատասխանեց, որ հանրապետության դատախազն ասաց, որ գնում է քննություն, պարզ կլինի` ով է տվել:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ իշխանությունները հայերին դիտարկում են ոչ թե որպես հավասար քաղաքացիների, այլ գերիների, այդ պատճառով էլ շարունակում են միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին:
Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների համար ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանատու է համարում ոչ միայն Հանրապետական կուսակցությանը, այլևս մյուս բոլոր կուսակցություններին: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դեպքն այնպիսին է, որ ամբողջ ժողովուրդը պետք է կարողանա պատասխան տա դրան:
Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի:
Տեղատարափ անձրեւը վերստին խնդիրներ է առաջացրել Թբիլիսիում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում գիշերն օգնության ավելի քան 200 դիմում ՝ ստացվել։
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար ժամանած զինծառայողները ուսուցման են ձեռնամուխ եղել բարձրլեռնային պայմաններում:
Ազգային ժողովը պատգամավորների ձայների՝ 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։
Փիթսբուրգում (Փենսիլվանիայի նահանգ) հունիսի 18-ին գնդակահարել են ռեփ-կատարող Թրեյվոն Սմարթին, որը հանդես էր գալիս Jimmy Wopo կեղծանվամբ:
Իտալացի իրավապահներն իսպանացի գործընկերների հետ համատեղ հունիսի 19-ի առավոտյան կատարել են 58 մարդու ձերբակալություն, որոնք Հռոմի ծայրամասերից մեկի մաֆիական խմբավորման մասնակիցներ են:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում գտնվում է շուրջ 80 միջուկային մարտալիցք, բայց դրանցից ոչ մեկը չի պատկանում Իրանին:
Ազգային ժողովը պատգամավորների ձայների կողմ՝ 81, դեմ՝ 3 հարաբերակցությամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը։
Եվրադատարանը ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի բողոքի հիման վրա ուսումնասիրություն է սկսել նրա գործի մի քանի դրվագների շուրջ:
Հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք:
«Հունիսի 17-ին ԱԱԾ-ի հրապարակած նյութերը լիովին փոխում են իրավիճակը»,- այսօր Ազգային ժողովում պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք որոշումներ է ստորագրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ջեմմա Հակոբյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Այստեղ որևէ դեպքում չի կարելի խոսել անմեղության կանխավարկածի մասին»,- այսօր պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ադրբեջանի մայրաքաղաքում հունիսի 19-ին միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել:
Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում:
Չինաստանը պատասխան խիստ միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չինական ապրանքների համար նոր մաքսեր սահմանի: