Սեյրան Օհանյանն ի՞նչ առնչություն ունի Մանվել Գրիգորյանի գործի հետ

«Դրանք դատավարական հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառման իրենց հիմքերն ունեն: Այս պահին դուք տեսնում եք, որ ընդամենը 2 օրվա հարուցված քրեական գործի հետ գործ ունենք և առաջիկայում գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կգնահատենք հիմքերը, թե ներգրավված անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ի պատասխան հարցի, թե Մանվել Գրիգորյանի կինը և դուստրը նո՞ւյնպես ձերբակալվելու են:

Հարցի կրկնվելուց հետո, թե՝ Գրիգորյանի կինը ձերբակալվելո՞ւ է, Ա.Դավթյանը պատասխանեց. «Դա գաղտնիք չէ, ես քիչ առաջ հրապարակեցի, իմ միջնորդության մեջ էլ ուղղակիորեն մատնանշված է, որ մեր` գործով ձեռք բերված տվյալների համաձայն, Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների: Իսկ հետագան, բնականաբար, դրան համարժեք կլինի»:

Ըստ նրա` այս պահին կան գործով անձինք, ում նկատմամբ հետապնդում իրականացվում է, և Դատախազության ձեռք բերած տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին:

Ա.Դավթյանը նշեց, որ այսօր ունենք մի իրավիճակ, որ ՀՀ քաղաքացիների աջակցության ակնկալիքն է մեծացել, և ունենք այդ ակնկալիքի դրսևորումները, և դրանով է պայմանավորված, որ ինչպես նոր հանցագործությունների բացահայտման հավանականությունն է գնահատվում բարձր, այնպես էլ կատարված մի շարք հանցագործությունների:

Կարդացեք նաև

Գլխավոր դատախազը հավաստիացրեց, թե վարույթ իրականացնող մարմինն աշխատում է նույն կերպ, ինչ նախկինում:

Հարցին` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ի՞նչ առնչություն ունի այս գործին, Ա.Դավթյանը պատասխանեց, որ գործը քննվելու է ամբողջ ծավալով, և ցանկացած մեկը, ով մասնակցություն ունեցած կլինի այս գործին, և ում արարքում կլինեն հանցավոր հատկանիշներ, կտրվեն համարժեք գնահատականներ:

Տեսանյութեր

Լրահոս