Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի կառավարությունը Երկրապահ կամավորական միությանը որևէ մեքենա չի հատկացրել:
Ուկրաինայում Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությունը պարզել է, որ 3023 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնբասի հակամարտության սկսվելուց ի վեր, եւս 7-9 հազարը վերքեր են ստացել:
«Օր առաջ կցանկանայի, որ ձևավորվեր քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղան, որի շուրջ կհամախմբվեն բոլոր քաղաքական ուժերը, և այն կինի հանրության համար ընկալելի»,- ասաց նա:
Սիրիական հակամարտությանը թուրքական բանակի միջամտությունն ուղղված չէ այդ երկրում խաղաղության հաստատմանը, այլ միայն սաստկացնում է քաոսը:
Հայաստանի նոր իշխանությունները, Պաշտպանության նախարարությունն իրենց առջև խնդիր են դրել զարգացնել ավիացիայի ոլորտը:
Թվում է, թե ոչ մի շաբաթ չի անցնում առանց հանդիպելու խորհրդավոր մի այլ գրողի, որ պատվիրված հոդված չգրի Ադրբեջանի մասին և չվարկաբեկի Հայաստանի ու տարբեր հայերի հեղինակությունը:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ: Նպատակներից մեկն առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ԵԿՄ-ի նման կառույցները կամ պետք է դադարեն գոյություն ունենալ, կամ ռադիկալ կերպով պետք է վերաֆորմատավորվեն, որովհետև, ըստ նրա՝ պետությանը մրցակից որևէ կառույց ժողովրդավարական երկրում չպետք է լինի:
Թուրք հասարակությունը շատ հոգնած Է կառավարող կուսակցության իշխանությունից, որը գլխավորում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Գերագույն ռադայի համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունն առաջադրելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար:
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը վերջին տասը տարիներին որոշակի պասիվություն է նկատում է կրթական քաղաքականության մեջ։
Մանվել Գրիգորյանը ոչ հաճելի կերպար է, դա միշտ եմ ասել, բայց իրեն չեզոքացնելու համար՝ այնպես չստացվի, որ երկրի համար անհրաժեշտ կառույց, որը հիվանդ է, չար սխեմա է ղեկավարում, կազմալուծվի։
Այսօր լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ընտրական օրենսգրքի նախնական փոփոխությունների ուրվագծերը կան։
Եվրամիությունը (ԵՄ) պատասխան միջոցներ է ընդունել պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի առեւտրական մաքսերի դեմ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:
Քրիստոնեությունը մերձավորարեւելյան մշակույթի անքակտելի մասն է, ուստի հարկավոր է ապահովել դրա հետեւորդների վերադարձը Իրաք եւ Սիրիա:
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է, սակայն նա դեռ չի ստորագրել այն։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
Աֆղանստանի՝ Թուրքմենստանին սահմանակից Բադղիսի նահանգում երկու հսկիչ անցակետերի վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակումները հանգեցրել են Աֆղանստանի բանակի առնվազն 30 մարտիկների զոհվելուն:
Բելգիայի Անտվերպենի նավահանգստի մաքսային ծառայության աշխատողներն ավելի քան 954 կիլոգրամ հերոին են առգրավել Իրանից ժամանած նավը զննելիս:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության կոմիսարիատի խոսնակը հունիսի 18-ին հայտնել է, որ կազմակերպությունը տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակին, և այդ հարցն ակտիվորեն բարձրացնում է բոլոր հարթակներում:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական «Вести FM» ռադիոյի եթերով հեռարձակված «Էրդողանի օսմանյան ամբիցիաները» անվամբ հաղորդումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի հերթական նիստում քննարկելու է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
Bithumb հարավկորեական բորսան հաքերների գրոհի զոհ է դարձել:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանում ստեղծված ամենաթողության մթնոլորտի ակունքները և որոշ դրվագներ պատմեց գեներալ Մանվել Գրիգորյանի արարքների մասին։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Հայկական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է, իրականության հետ որևէ աղերս չունի:
«Ձեր գործընկերն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս պատգամավորի նկատմամբ, որը շատ վիրավորական է։ Ու դա պատգամավորին ասելու բան չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ Անդրանիկ Կարապետյանը՝ մեկնաբանելով լրագրողներից մեկի «տուշոնկա» անվանելու հանգամանքը։