Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոն թագավորի տրամադրության տակ կանցնի թագավորական ընտանիքի ամբողջ հարստությունը, որը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն նրան հարկ կլինի հարկեր վճարել այդ միջոցներից։
Չինաստանում երկու ուղեւորներ կանգնեցրել են ավտոբուսը, որի վարորդը կորցրել էր գիտակցությունը ղեկի առջեւ:
«Ադրբեջանն ունի մեծ սպասելիքներ, բավականին արմատական դիրքորոշում այն քայլերի հարցում, որոնք ակնկալում է հայկական կողմից, հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, կարծում եմ` կա պատրաստամականություն՝ հանդիպել հակառակորդ կողմի հետ»:
Վարչապետը ողջունել է ԵԽ պատգամավորների այցը Հայաստան և կարևորել համագործակցության ակտիվացումն ու հետագա զարգացումը:
«Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը տպավորված է քաղաքացիական գործընթացներում հայաստանաբնակների ներգրավվածությունից:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում և առանձնատանը ԱԱԾ կողմից իրականացված գործողությունների և դրանց արդյունքում տեղ գտած բացահայտումների հանրայնացումից հետո ՀՀ սփյուռքի նախարարությանն իրենց վրդովմունքն ու խորը մտահոգությունն են հայտնել արտերկրի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ:
Ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը կլինի 2009 թականից ի վեր ամենաթույլը, երբ երկիրը տակավին ուշքի չէր եկել գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո՝ սպառողական ծախսերի, առեւտրի եւ գործարարության ներդրումների թուլության պատճառով:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ավելի վաղ արած հայտարարության վերաբերյալ, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը կարիքների համար նախատեսված սնունդ և այլ պարագաներ օրինական է փոխանցել Երկրապահ կամավորականների միությանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կընդունի հունիսի 26-ին՝ նրա պաշտոնական այցի ընթացքում:
Պապյանը կարևորեց ՀՀ-ի ղեկավարության՝ դեպի Իրան, եվրոպական երկրներ այցելությունները: Նա հույս ունի, որ հետայսու ականատես կլինենք ավելի գործնական ու շոշափելի արդյունքների։
Թուրքիան պատրաստվում է 2019 թ. Անտարկտիդայում գիտական կայան հիմնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KFW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել աշխարհում նորարարություն համարվող «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ:
«Այս իշխանությունը ժառանգել է բավականին ծանր բեռ, դրանք խնդիրների մի ամբողջ շարք են։ Մոտ 24 խնդիր եմ ցուցակագրել, որոնք վերաբերում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Հայաստանի մասին իմիջային հարցերի բարձրաձայնմանը տարբեր ռուսական ԶԼՄ-ներում, Ադրբեջանի լոբբինգի հզորացմանը Մոսկվայում, և այլն»:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել: ՀՀ նախագահը նաև պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել:
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը տեղյակ է Նախիջևանում և ղարաբաղաադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններից։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ պետք է ջանքեր գործադրվեն, որ այդ իրավիճակը լիցքաթափվի։
2004 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակամիջոցում Եվրոպայում ուշացած ավիաչվերթերի մոտավորապես մեկ երրորդի պատասխանատվությունն ընկած է ֆրանսիացի ավիակարգավարների վրա:
Aysor.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մասով։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին ընդլայնված կարգով հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ: Գրիգորյանը աշխատակիցներին հորդորել է լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու ճանապարհին:
«ժառանգություն» կուսակցությունն ակտիվ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ձեռնպահ է մնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքում արված բացահայտումների վերաբերյալ մեկնաբանություններից:
«Հուլիսի 4-ին ԵԽ-ն իր վերջին քվեարկությունը կանցկացնի ԵՄ-Հայաստան համաձայնագրի վերաբերյալ։ Որևէ կասկած չունեմ, որ ճնշող մեծամասնությամբ կընդունվի այդ անկյունաքարային փաստաթուղթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԵԽ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Մքալիսթերը։
Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են սիրիական Մանբիջ քաղաքի արվարձաններ՝ այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:
«Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ՝ ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ նման քայլի դիմել»,- ասաց Վանեցյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 18-ին ստորագրել է կարգադրություն խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին:
Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) վարչությունը հունիսի 18-ին որոշում է ընդունել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երկու շաբաթ տրամադրել անօրինական միգրացիայի հիմնախնդրի համաեվրոպական լուծում գտնելու համար: