
Թբիլիսիում տեղատարափ անձրևից փողոցներում գետեր են գոյացել և ծառեր տապալվել

Տեղատարափ անձրեւը վերստին խնդիրներ է առաջացրել Թբիլիսիում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում գիշերն օգնության ավելի քան 200 դիմում ՝ ստացվել։
Ամենաշատ կանչերն ստացվել են Վրաստանի մայրաքաղաքի երկու շրջաններից՝ Գլդանի Նաձալադեւիից եւ Իսանի Սամգորիից: Առատ տեղումների պատճառով փողոցներում գետեր են գոյացել, ջրով են լցվել մի քանի շենքերի նկուղներ: Իսկ սաստիկ քամին տապալել է ծառեր եւ վնասել էլեկտրահաղորդման գծերը: Սաստիկ անձրեւի հետեւանքով ջրով է ողողվել նաեւ «Գալերի» առեւտրական կենտրոնի ստորգետնյա կայանատեղը Թբիլիսիի կենտրոնի Ռուսթավելիի պողոտայում:
Նախնական տվյալներով՝ ջուրը լցվել է առեւտրական կենտրոնի մի քանի խանութներ: Բացի դրանից, կազմալուծվել է ավտոտրանսպորտի երթեւեկությունը քաղաքի ծայրամասի Վարկետելիի շրջանի կամրջի մոտ: Կրկին բարդ իրավիճակ է առաջացել մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանի հարակից տարածքում: Ստորգետնյա անցումում մի քանի խանութներ ողողվել են ջրով, հաղորդել է Sputnik-ը: