
«Անսպասելի էր ամեն ինչը». Ֆելիքս Ցոլակյան

ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի համար անսպասելի է եղել Մանվել Գրիգորյանի առանձնատանը նկարահանված տեսանյութը:
«Անսպասելի էր ամեն ինչը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա` նկատելով, որ սնունդն ու նամակներն էին անսպասելի, իսկ զենքի հետ կապված հարցն այլ է, դա կարելի էր սպասել, թեև դա էլ նորմալ չի:
«Կռված մարդիկ են, գնացել, եկել են, հնարավոր է զենք լիներ»,- ասաց պատգամավորը:
Ֆ.Ցոլակյանի կարծիքով` այդ ամենի մասին հնարավոր է, որ այն ժամանակ ՀՀ իշխանությունները, մասնավորապես` Սերժ Սարգսյանն ու ԱԱԾ-ն չեն իմացել: