«Հանցանք կատարողները չպետք է պաշտպանվեն՝ անկախ իրենց անցյալից, ձեռքբերումներից ու զբաղեցրած դիրքից». Վահրամ Բաղդասարյան

«Հունիսի 17-ին ԱԱԾ-ի հրապարակած նյութերը լիովին փոխում են իրավիճակը»,- այսօր Ազգային ժողովում պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական  հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա ասաց, որ իրենք, հարգելով անմեղության կանխավարկածը, հայտարարում են, որ չեն խոչընդոտելու նախաքննությանը և Դատախազության ներկայացրած երկու միջնորդություններին կողմ են քվեարկելու. «Ամբողջ քննության գործընթացին պետք է լինենք հետևողական, և եթե Դատախազի ներկայացրած  մեղադրանքները կհաստատվեն, օրենքի ամենայն խստությամբ հանցագործություն կատարողները պետք է պատժվեն։ Հանցանք կատարողները չպետք է պաշտպանվեն՝ անկախ իրենց անցյալից, ձեռքբերումներից ու զբաղեցրած դիրքից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930