Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խնդիրների իրականացման շուրջ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ:
Հնդկաստանում հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրը նշել են՝ «Յոգան միավորում է աշխարհը» կարգախոսի ներքո։
Դերասան Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու և պայքարը քաղաքական դաշտում շարունակելու մասին:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության աշխատակիցներն Աֆրիկայում իրենց աշխատելու ժամանակ օգտվել են տեղացի մարմնավաճառների ծառայություններից
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 21-ին մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին:
«Հակամարտության գոտում կա իրավիճակի փոփոխություն, որը համապատասխան աշխատանք և պատրաստվածություն է պահանջում հայկական կողմից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի կովկասագետ Նեյլ Մքֆարլեյնը:
168.am-ի տեղեկություններով ԱԱԾ աշխատակիցները այս պահին խուզարկություն են իրականացնում Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) բնակարանում։
Օմանում արձանագրված ուժեղ ցիկլոններից մեկը, որը երկրում մոլեգնել է մայիսի վերջին, լճերի լայն ցանց է ստեղծել Ռուբ ալ Խալի անապատում՝ աշխարհի ամենաչորային վայրերից մեկում:
Վերաքննիչ դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ դատախազի բողոքը:
Հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունենալիք ԵՄ-Հայաստան Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ամփոփիչ քվեարկությանն ընդառաջ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում է։
Եվրահանձնաժողովը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Եվրամիության անդամ այն երկրներին, որոնք կհայտարարեն, որ պատրաստ են շարունակել իրենց մոտ ընդունել Հունաստանի եւ Իտալիայի տարածքում գտնվող փախստականներին:
«Ես ասում եմ այն, ինչ արվել է՝ կառավարության որոշումը բերվել է օրենքի նախագիծ։ Ես դահլիճում մոտեցա զեկուցողին, և ինքն էլ հաստատեց։ Հիմա թե ինչ է ասել վարչապետի մամուլի խոսնակը, ինձ առանձնապես չի հետաքրքրում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը:
«Ես զինվորական եմ ու այնպես եմ դաստիարակված, որ զինվորականը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է հավանական 2016 թվականի ապրիլյան դեպքերի կրկնությունը ղարաբաղաադրբեջանական սահմանին՝ նման տեսակետ հայտնեց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
«Ամեն մեկս մեր բաժին պայքարը պետք է մեզ վրա վերցնենք, մեխանիզմներն այստեղ են դրված»,- նշեց Թ. Պողոսյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում նոր գործեր էլ կբացահայտվեն։
ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիից այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում արաբական երկրների հետ։
«Դա հորինված բան չէ, դա ընդունված կարգ է, եթե ապացուցվի ամեն ինչ, իհարկե, Մանվել Գրիգորյանը կզրկվի բոլոր կոչումներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
Մոտ ապագայում երկրների միջեւ պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից:
Իսրայելի դատախազությունը շարունակական խարդախության եւ հանրային վստահության չարաշահման մեղադրանքներ է առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կնոջը՝ Սառային:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը բարձր է գնահատել է Հայաստանի նոր իշխանության նախաձեռնությունը և ոգևորությունը:
«Ես այն կարծիքին եմ, որ գեներալի կոչումը հենց այն գլխից ՀՀ-ում վարեկաբեկված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Այսօր «Երկրապահ» կամավորական միությունը արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ որոշվել է ԵԿՄ վարչությանը հանձնարարել սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 21-ին հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսեսուսով) ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) անդամների հետ:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 21-ին հանդիպում ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
«Կարծում եմ, որ մեզ մոտ շատ բարի տրամադրություններով ենք առաջ գնում, բայց հետո տեսնում ենք, որ մեզանում լինում են մանվելներ, տարբեր մարդիկ, հետո ասում ենք՝ էս ո՞նց եղավ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրեն հաճախ են շփոթում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ալժիրի իշխանությունները դպրոցական քննությունների շրջանում ամբողջ երկրում անջատում են Համացանցը:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պետական այցով ժամանել է Ռուսաստան։