Բաժիններ՝

Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության կոմիսարիատի խոսնակը հունիսի 18-ին հայտնել է, որ կազմակերպությունը տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակին, և այդ հարցն ակտիվորեն բարձրացնում է բոլոր հարթակներում:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Խոսնակը հայտնել է, որ 2018 թ. մայիսից սկսած Ադրբեջանի պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի տեսանկյունից և հակասում է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների դրական զարգացման գործընթացին:

ԵՄ խոսնակի հայտարարության մեջ նշվում է, որ խախտումների մասին խոսքն առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ձերբակալություններին, քաղաքական ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումներին, ակտիվիստների և լրագրողների դեմ հարուցված քրեական գործերին:

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններին փաստաբանական կոլեգիայից հեռացնելու հանգամանքը ևս մտահոգություն է առաջացնում»,-նշված է ԵՄ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է քաղբանտարկյալներին վերաբերող գործերին:

«ԵՄ-ն ուշադիր հետևում է Իլգար Մամեդովի (Ադրբեջանում գործող «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ.- հեղ.) և Աֆղան Մուխտարլիի (ադրբեջանցի հետաքննող լրագրող, ով ազատության մեջ գտնվելու ժամանակ վեր էր հանում ալիևյան հանցավոր կլանի անօրինական գործողությունները.- հեղ.) գործերին:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ մարդու հիմնարար իրավունքներից ելնելով, քաղբանտարկյալների գործերը պետք է վերանայվեն, և այդ անձինք պետք է ազատ արձակվեն, Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս