Բաժիններ՝

Թրամփն Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները՝ հիմնվելով «Համաս»-ի հայտարարության վրա: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը համաձայնել է ազատել պատանդներին և ընդունել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի որոշ այլ պայմաններ:

«Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունները, որպեսզի մենք կարողանանք անվտանգ և արագ ազատ արձակել պատանդներին», – գրել է Թրամփը Truth social-ում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է «անհապաղ իրականացնել» Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին ազատ արձակելու Թրամփի ծրագրի առաջին փուլը «Համաս»-ի պատասխանից հետո:

Դրանից կարճ ժամանակ անց իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրի քաղաքական ղեկավարությունը զինվորականներին հրահանգել է կրճատել հարձակողական ակտիվությունը Գազայի հատվածում:

Պաղեստինյան «Համաս»-ը Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրին արձագանքել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը մինչև կիրակի ժամանակ է տվել խմբավորմանը՝ այն ընդունելու կամ լուրջ հետևանքների դիմակայելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս