«Նրանց նախաձեռնությունը և ոգևորությունը ինձ դուր են գալիս` կա եռանդ». Վաչե Գաբրիելյանը՝ նոր կառավարության մասին

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը բարձր է գնահատել է Հայաստանի նոր իշխանության նախաձեռնությունը և ոգևորությունը:

«Նրանց նախաձեռնությունը և ոգևորությունը ինձ դուր են գալիս` կա եռանդ: Կառավարությանը պետք է ժամանակ, որովհետև երկու ամիսը չափազանց քիչ է , որպեսզի մենք կարողանանք դատողություններ անել արդյունքների մասին»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:

Նա նշեց, որ նախկին կառավարության կողմից մշակվել է բազմաթիվ ծրագրեր, որոնք կարելի է շարունակել:

Հարցին, թե եղե՞լ են, արդյոք, նոր կառավարության կազմում աշխատելու վերաբերյալ առաջարկներ, Գաբրիելյանը պատասխանեց, որ քննարկումներ եղել են, սակայն ներկայումս նպատակահարմար չի գտնում աշխատել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930