Աշխարհի ամենատարբեր ընկերությունների (գազի եւ նավթի արտադրությունից մինչեւ ավտոմոբիլաշինական ֆիրմաներ) կապիտալիզացիան կարող է 2,3 տրլն դոլարով նվազել կառավարությունների կողմից կլիմայական փոփոխությունների հետ կապված նորմատիվային պահանջների խստացման հետեւանքով:
The National Interest հանդեսը նշել է աշխարհի ամենահզոր ռազմածովային նավատորմների հնգյակը՝ դրանում ներառելով ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան։
ԱՄՆ-ում Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը կարող են վերսկսել 2020 թվականի գարնանը:
«ՌԴ իշխանությունների շրջանում սպասողական վիճակ է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տեղի չի ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան։
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է վարկային համաձայնագրերին, քանի որ հստակեցված չէ, թե դրանք ի՞նչ նպատակներով են օգտագործվելու: ԱԺ-ն դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկել է ընդհանուր առմամբ 152 միլիոն դոլարի 4 վարկային համաձայնագրեր:
Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացում ներառել Արցախի «ադրբեջանական համայնքին»։ Քաղաքական առումով գոյություն չունի «ադրբեջանական համայնք» ասվածը, դա «ֆեյք» հասկացություն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը։
Մոտ 900 սիրիացի փախստական անցած օրերին Հորդանանից և Լիբանանից վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Հիմա, եթե նոր ձևավորվող ինչ-որ խմբակների հետևում իշխանությունը չի կանգնած, ապա ոնց են նրանք հայտնվում Հ1-ում /պատահական մարդիկ այնտեղ երբեք չեն հայտնվել ու չեն հայտնվի, որովհետև միակ հանրային ալիքի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել/ և արժանանում իշխանությունների ծափողջույններին։
168 Լրահոս
«Հիմա, որպեսզի մարդկանց աշխատանքից չազատեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, որն է՝ Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ, մարդկանց պարտադրել են դիմումներ գրել և նշել, որ այլ աշխատանքի են անցնում:
Գիտե՞ք ինչ, ես տեղեկությունները, իհարկե, բնականաբար, ստանում էի, և ինձ հասնում էին այդ տեղեկությունները: Ինձ սկսել են ստուգել, ես չէի գտնվում Հայաստանում, արտասահմանում էի գտնվում, երբ որ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում իմ՝ կապված ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության հետ:
«Ամիսներ առաջ մամուլով ասել եմ, որ այն, ինչ արվում է գործող ռեժիմի կողմից, ծրագիր է՝ կապված Արցախի հարցի հետ և ուղղված Արցախի դեմ։ Բարեբախտաբար, այնպես է ստացվել, որ ավելի քան 30 տարի իմ կյանքը և ողջ գործունեությունը կապված է եղել այդ հարցի հետ, թե քաղաքական ու դիվանագիտական, թե ռազմական առումով։ Հայաստանում ուրիշ հարց գոյություն չունի, բացի Արցախի ու անվտանգության հարցերից, չնայած սրանք նույն հարցերն են»,- այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվատ դիսկուրսի» ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրսի» ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում քարոզչական պատերազմը Գարեգին Նժդեհի անվան շուրջ ծավալվող Ադրբեջանի քարոզչական հարվածը գնում է բոլոր ճակատներում՝ պաշտոնական ու փորձագիտական հարթակներում, մամուլում և, ամենավտանգավորը, որ այդ ամենն արդեն անցել է պրակտիկ դաշտ։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի խոսքով՝ Արցախյան բանակցային գործընթացի առնչությամբ մարդկանց մոտ կա որոշակի տագնապ՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք Հայաստանո՞ւմ են բնակվում, թե՞ Հայաստանի սահմաններից դուրս։ Այդ տագնապի համար հիմք է հանդիսացել այն, որ ՀՀ իշխանությունները չունեն ռազմավարություն։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայկական կողմի դիվանագիտական անգրագիտության արդյունքն է համարում այն փաստը, որ շրջանառության մեջ է դրվել, այսպես ասած՝ «Արցախի ադրբեջանական համայնք» հասկացությունը:
ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանի խոսքով՝ 1,5 տարի է՝ բարձրաձայնում են, որ Արցախի բանակցային գործընթացը սխալ ուղղությամբ է շարժվում: Նա գործող իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ առայժմ դիտավորություն չի տեսնում, թեև դիտավորության վարկածն էլ այլևս չի բացառում։
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախաձեռնել է հավաք՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ:
Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին՝ գրելով. «Վերջին օրերին իմ դեմ սկսված մեդիա հարձակումների եզրափակիչ արարը տեղի ունեցավ երեկ երեկոյան, երբ բոլորիդ հայտնի անձը լրատվական տաղավարում փորձում էր հանրությանը մոլորեցնել և զբաղված էր էժանագին ստեր տարածելով:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «երկու օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել»՝ անհապաղ հրավիրելով ԱԺ-ի և ԱԳՆ-ի ուշադրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը ս/թ մարտի 14, 15, 16-ին հրապարակեց գործում որպես վկա ներգրավված և հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները:
Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է երկու տարվա ազատազրկման:
168 Մամուլի տեսություն
Ալեքսանդր Լապշինից տեղեկացա, որ Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ։ Դրա վառ ապացույցը օրերս Ուկրաինայում անհետացած ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսայեվն է։ Նշեմ, որ վերջինս կտրուկ քննադատություն էր ենթարկում Ալիևի վարչակարգի։
Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո հերթական անգամ համոզվում եմ, որ նա շարունակում է տարածել սուտն ու կեղծիքը, հիմա էլ հանրային դաշտում։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը։
Միջադեպ՝ Արման Բաբաջանյանի նախաձեռնած հավաքի ժամանակ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահա այսպիսի նամակ հղվել 2 օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից»։
Թալիբները Գազնի նահանգում սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի:
Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր կասկածվում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության մեջ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած սկանդալային հայտարարությանը:
Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հեղափոխության օրակարգով քաղաքական հավաքի ժամանակ հայտարարեց միավորում ստեղծելու մասին: Նա առաջարկեց հավաքի ներկաներին համախմբվել գաղափարախոսական ընդհանրությունների շուրջ, որպեսզի կարողանան հեղափոխական փոփոխություններ անել: