Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը պլանավորում է օրենսդրորեն բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունը:
Boeing ընկերությունը կդադարեցնի վերջին տարիների իր ամենավթարային մոդելի՝ 737 MAX-ի թողարկումը:
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը, հետևելով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններին և հայտնված դիրքորոշումներին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների մի շարք համատեղ հայտարարություններին, արձանագրում է հետևյալը՝
Առեւտրական վեճերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի պայմանավորվածությունների առաջին մասը վերջնականապես կհամաձայնեցվի «մեկ-երկու շաբաթվա ընթացքում»:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմը եւ Սիրիայի ռազմածովային ուժերը համատեղ զինավարժանքներ են սկսել Միջերկրական ծովում:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Թուրքիայում Ինջիռլիքի ամերիկյան ռազմակայանի փակման հնարավորության մասին իմացել է թերթերից եւ ցանկանում է թուրք պաշտոնակցի հետ քննարկել, թե Անկարան որքան լուրջ է իր մտադրություններում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ամերիկացի զինվորականների համար փակել Ինջիռլիքի եւ Քյուրեջիքի ռազմակայաններն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Հետո՞, կրակն ընկա՞նք էտ քայլածների ձեռքը… Ստեղ են ասել՝ վեր կաց և քայլիր… Այս ու առնչվող հարցերի մասին այսօր՝ եթերում… Եթերից առաջ կասեմ՝ որ եթերում…»:
«Իրատես» թերթը գրում է. ««Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ բավական լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ է: Իրար հետ հավեսով համագործակցում են, ծրագրեր իրականացնում, չեն դժգոհում միմյանցից: Եթե անգամ անհամաձայնություններ ունեն, քննարկում են ու գտնում ոսկե միջինը»,- ասաց «Իրատեսի»՝ Վանաձորի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրն ու վստահեցրեց, որ, ի տարբերություն Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի, Ասլանյանի ու Ղուկասյանի ջրերն անխռով են մի առվով հոսում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քծնող արվեստագետը նողկալի երևույթ է.
«Իրատես» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում` հանրահայտ ՄԳԻՄՕ-ում, Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւը դասավանդել է ՀՀ ներկա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Իրավունքին» տված վերջին հարցազրույցից հետո, որում մասնավորապես, ասել էր. «Ինձ համար ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է, սա կոչվում է հոգեորսություն», որոշել է երեք ամիս այլեւս մեզ հարցազրույց չտալ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ թեժացած կրքերը ոչ մի կերպ չեն դադարում: Նախ` քրգործ է հարուցվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք տեղի ունեցած շինաշխատանքների յուրացումների կասկածանքով, բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ուժային կառույցներում այժմ հետաքրքրված են մեկ տարի առաջ տեղի ունեցած, ՀՖՖ-ի կողմից ֆինանսավորվող շինաշխատանքներով, որոնք վերահսկվել են ՀՖՖ տեղակալներ Արմեն Մելիքբեկյանի կամ Արմեն Նիկողոսյանի կողմից:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում կառավարության ռեբրեդինգ տեղի կունենա, սակայն Նիկոլ Փաշինյանը կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ` որտեղի՞ց վերցնել կադրեր: Կադրային «աշխարհագրությունը» մեծ չէ` նրա թիմն ապացուցել է, որ դիլետանտ ու անմեղսունակ է։ Պետք է օգտվի այլոց «ռեզերվից»։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանն օրերս եւս վեց ամսով երկարաձգեց 2016-ի ապրիլ յան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ հրավիրվել եւ առաջիկայում հրավիրվելու են տարբեր քաղաքական եւ ռազմական գործիչներ, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ԱԺ կրթության մշտական հանձնաժողովում նոյեմբերի 11-ին փորձել է ներկայացնել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, սակայն քննարկումը, կարելի է ասել, տապալվել է։
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պաշտոնանկությունից հետո պարբերաբար խոսում է Հայաստանում դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժերի, թելադրված օրակարգերի մասին, որոնք մեր երկրի համար վտանգ են ներկայացնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դա ամենամսյա հանդիպումն է վարչապետի հետ լինելու, որը գրեթե ամեն ամիս ավանդույթի համաձայն լինում է:
«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. քաղաքական բեւեռները նրան չեն համակրում, իսկ հանրությունը, խոշոր հաշվով, դրականորեն է վերաբերվում։ Վկան՝ վերջին սոցհարցումները։ Գործող իշխանության ներկայացուցիչների հետ նա ոչ մի աղերս, համադրման եզր անգամ չունի։ Սարգսյանից ամենաշատը դժգոհ են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնց թեթեւ ձեռքով էլ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Այստեղ են ասել՝ ումի՞ց եք դժգոհում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում ԱԺ կանչել Սերժ Սարգսյանին: Նա պատրաստ է ներկայանալ, պատասխանել հարցերին։
Մենք տեղեկացանք, որ քննարկմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, այսինքն` անձինք, ովքեր մշտապես էլ դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը:
Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար: Այդ մասին գրում է New Scientist-ը:
Վերջերս սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 28-ին լրանում է թվով 7000 օբյեկտների պահպանության վերաբերյալ ոստիկանության հետ կնքված պայմանագրերի ժամկետը, որը չի երկարաձգվելու: Սա նշանակում է՝ բազմաթիվ ոստիկաններ կարող են ազատվել աշխատանքից և անաշխատանք մնալ։ Իսկ այս օբյեկտների պահպանությունը, ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների, վստահվելու է մասնավոր որոշ ընկերությունների, որոնց հետ կապվում էր նաև հայտնի գործարարներից մեկի անունը։
Ավստրալիայում մոլեգնող ընդգրկուն հրդեհներն այս երկրում օդի աղտոտվածության մակարդակի սպառնալի բարձրացման պատճառ են դարձել:
Կառավարության վերջին նիստում կառավարման համակարգի գործունեության «հակահեղափոխական» բնույթի վերաբերյալ Վարչապետի քաղաքական գնահատականը ոչ միայն մի շարք հարցեր է առաջացնում, այլև մտահոգիչ մտորումների տեղիք է տալիս:
Մասնագետները հիշեցնում են, թե ինչի կարող են հանգեցնել զարմիկների միջև ամուսնությունները:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը: Նախատեսված է, որ աշխատանքային խումը կգործի վեց ամիս, որից հետո կամփոփի աշխատանքի արդյունքները և կներկայացնի հանձնաժողովին։
«Եթե ատելության խոսքը քրեականացնելու մասին օրենքն ընդունվի, ապա դրա թիվ 1 շահառուն լինելու է երկրի վարչապետը, իսկ նրա թիմի անդամները՝ հաջորդիվ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հնդկաստանի խորհրդարանը ընդունել է օրենքի նախագիծ, որով քաղաքացիություն է տրվում կրոնական փոքրամասնություններին Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից:
Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված և հրապարակված հետազոտությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես, հետազոտության դաշտային աշխատանքները իրականացվել են գրեթե 23 օր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընդամենը 1200 ընտրանքով հետազոտությունն իրականացվել այդքան երկար։ Ենթադրում ենք, որ պատճառը մերժումներն են, որոնք եղել են չափից ավելի շատ, ու որոնց մասին չի զեկուցվել։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով կառավարության շրջանում բավականին տարածված է դարձել իրավիճակային որոշումների կայացման երեւույթը: Բորիս Նավասարդյանը հենց սա է համարում պատճառը, թե ինչու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը շրջանառության մեջ դրվեց՝ առանց հանրային ու մասնագիտական քննարկման: