ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Վաշնգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը կարող են արդեն դեկտեմբերի 13-ին ստորագրել երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի նախագիծը:
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: «Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում ա և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ ձայն ա տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք»,- ընդգծեց նա:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունել են քաղաքական որոշում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 31-ին: Այդ մասին գագաթնաժողովի հարթակներից մեկում լրագրողներին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսը:
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականը աչքի ընկավ բուռն զարգացումներով, և ժամանակն է ամփոփումներ կատարել, հասկանալ, թե որոնք են մեր ունեցած ձեռքբերումները և բացթողումները: Ուստի պատահական չէ, որ հասարակության մեջ սպասումներ կան, որ վարչապետը ամփոփելու է տարին, հանրության ուշադրությունը հրավիրելու է կառավարության ունեցած հաջողությունների, բացթողումների, առկա խնդիրների վրա, նախանշելու է, թե հաջորդ տարի ինչ ուղիով է շարժվելու մեր երկիրը, ինչ ծրագրեր կան և այլն:
Պետության ղեկավարի սկզբունքայնությունն ու արտահայտած մտքերը, որպես կանոն, հասարակ ժողովրդի կողմից ընկալվում են որպես ինչ-որ անձնաց կամ խմբերին հղված մեսիջ, սակայն, երբ պետության ղեկավարը սկսում է պայքարել ինքն իր որշումների ու կատարած քայլերի դեմ, սա վկայում է ղեկավարի ոչ ադեկվատ, անհավասարակշիռ վիճակում գտվելու մասին։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձինք, որոնք հայտնվել են մեղադրյալի աթոռին, անելանելի վիճակում են: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի քրեական գործով շատ պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, մոտեցել են տոնական օրերը, ու շատ մեղադրյալներ ցանկացել են երկրից դուրս գալ կամ այլ նպատակներ ունեն Հայաստանից դուրս գալու համար, սակայն հայտնվել են անորոշ իրավիճակի մեջ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է: Իշխանության սատելիտները տոտալհոգեբանական ճնշում են գործադրել վերջինս վրա, որովհետև թե դատական, թե փորձագիտական մակարդակում միանշանակ է եղել համոզմունքը, որ Պապոյանն անպայման փոխելու է Քոչարյանի խափանման միջոցը, որովհետև բացարձակապես «վնգստացողների» դասից չէ, խոցելի չէ, ազատ մտածողության կրող է:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Ես չեմ հիշում՝ դա այդպես է եղել, թե ոչ։ «Վնգստացող դատավորներ» հայտարարության վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են արվել, պատասխանել եմ և ուղղակի հրաժարվում եմ ևս մեկ անգամ այդ հարցին անդրադառնալ։ Հարցին պատասխանելուց հրաժարվելը խնդրում եմ չդիտել որպես հարցից խուսափել, այլ՝ ուղղակի չկրկնվելու համար։ Բազմաթիվ անգամներ իմ կարծիքն ասել եմ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները ոչ միայն Սերժ Սարգսյանի անձնագիրն են վերցրել՝ խոչընդոտելով Հայաստանից նրա մեկնումը որեւէ երկիր, այլեւ շատ այլ անձանց, ում մեղադրանքներ են առաջադրվել, եւ ովքեր ներգրավված են դատական ինչ-ինչ գործընթացներում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին»։
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի ընթացքում Փաշինյանը ստացավ բոլոր հնարավորությունները իշխանափոխության օրերին խոստացած իր ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանություններն իր գլխավորած քաղաքական ուժի վերահսկողության տակ հայտնվեցին, և այլևս չէր կարող արդարացումներ փնտրել, թե օրենսդիրում իր կառավարության նախաձեռնությունների դեմ սաբոտաժ է իրականացվում։
ԱՄՆ Սենատի կողմից բանաձևի ընդունումը զուրկ է իրավական հիմքից և ուղղված է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարմանը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի նոր անդամներ նշանակեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին: Նշանակումից անմիջապես հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ այսպիսով վարչապետը նոր «ռևերանս» արեց Սորոսի հիմնադրամին:
Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, եւ որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի առաջարկով, նախատեսում են ոստիկանությանն իրավունք վերապահել՝ ունենալու տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ իրականացնելու համար:
«ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն, ինչպես եւ շատ այլ բրիտանացիներ, դեկտեմբերի 12-ին վաղաժամկետ ընտրություններում քվեարկելու է գնացել իր շան հետ։
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը եւ նրա սնանկացած կինոստուդիայի վարչությունը դատարանից դուրս կարգավորել են դատավեճերը 30-ից ավելի ենթադրյալ զոհերի հետ:
Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռահինայի շրջանում՝ հինեգիպտական Փթահ աստծու տաճարից ոչ հեռու հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի արձանի վերին մասը:
Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար:
Քաղակտիվիստ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման հյուրն է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Բնականաբար, երբ կա լավատեսություն, և այն չի արդարացվում, իսկ այսօր լավատեսություն չկա, չգիտեմ՝ ինչի շուրջ կարող են առաջընթաց ունենալ կողմերը: Ավելի բարդ է, երբ կողմերն ամրագրում են իրենց դիրքորումները և նախապես նշում, որ ավելի շատ փոխզիջում չի կարող լինել, ինչն ինքնին բարդացնում է բանակցային գործընթացը, քանի որ այն պետք է ենթադրի տրամադրվածություն՝ լսելու հակառակ կողմին և պատրաստ լինելու տրամաբանական քայլերի: Ակնհայտ է, որ միջնորդները պատասխանատվության մեծ չափաբաժինը դրել են ռուսական կողմի վրա և գործում են համաձայնության պայմաններում, ինչը գոնե դրական հանգամանք է»,- ասաց նա:
ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:
Թուրքիայի 2020թ․ պետական բյուջեի ծավալն առաջին անգամ կհատի 1 տրիլիոն լիրայի սահմանը։ Բյուջեի նախագիծը մեջլիսում քվեարկության կդրվի դեկտեմբերի 20-ին, այնուհետև կներկայացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
168TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն է:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:
«Այս օրենքը, իմ խորին համոզմամբ, որևէ լեգիտիմություն չի կարող ունենալ և չունի: Դա ընդամենը ձևական մի փաստաթուղթ է, որով փորձ է արվում կամավորության քողի ներքո հասնել նրան, որ ՍԴ դատավորների մեծամասնությունը հրաժարական ներկայացնի՝ օգտվելով, ինչպես իրենք են գնահատում, «ոսկյա ձեռքսեղմումից», իսկ իմ մեկնաբանմամբ՝ «ոսկեգույն սողանցքից: Եվ հնարավոր կլինի ձևավորել այնպիսի մեծամասնություն, որը կարտահայտի այսօրվա քաղաքական իշխանությունների կամքը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ պատասխանելովհարցին, թե ինչպես կմեկնաբանի երեկ Ազգային ժողովի (ԱԺ)երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունած ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը: