Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վաղ առավոտից ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե ինչ են իրավապահները փնտրում իր տանը, ու հորդորեց հարցնել նրան, ով «պատվերն իջացրել է»:
Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, որը դեկտեմբերի 12-ին հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, ակնկալում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը։
Վերջին 1.5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ՝ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների։ Այս մասին այսօր Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ռեկորդային մեծ թվով կանայք են ընտրվել, ինչի մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների արդյունքները։
«Այո՛: Այո՛: Իսկ ինչպե՞ս կարելի է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով: Ինչպե՞ս կարելի է առանց դրա երկխոսություն սկսել»:
Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexir-ը կիրականացվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադարձել է Դավիթ Հարությունյանի տված հարցազրույցին, որով վերջինս անդրադարձել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին և չորս կետով իր դիտարկումներն էր ներկայացրել Ռուստամ Բադասյանի կողմից նախկինում հայտարարված մի շարք փաստարկների վերաբերյալ:
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչման:
Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում է երրորդ պետությունների սուվերեն իրավուքները եւ չի կարող նրանց համար իրավական հետեւանքներ ունենալ:
Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը խոստացել է Լոնդոնից պահանջել տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունքի շնորհում Էդինբուրգին՝ դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաջողության լույսով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցության հաղթանակը թույլ կտա կողմերին՝ կնքել նոր առեւտրական գործարք:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության հերոսներին, Մարտական խաչի ասպետներին, գեներալներին, սպայակազմին, արցախյան ազատամարտի մասնակիցներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին, ինքնիշխան Արցախի արժանապատիվ քաղաքացիներին, համայն հայությանը՝ դատապարտել Արցախի Հանրապետության ազատությունն ու ինքնիշխանությունը վտանգող որևէ դրսևորում և հավաքական կերպով չեզոքացնել հայկական երկրորդ պետությանը նետված ցանկացած սպառնալիք:
Հատուկ ջոկատայիններն այս պահին Ռուբեն Հայրապետյանի տանն են. ՈՒՂԻՂ
Այս քվեարկությամբ ԱՄՆ-ն միացավ Ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը. Արարատ Միրզոյան
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը:
Երևանում մեկնարկեց «Լազարևյան ակումբի» երրորդ նիստը. ՈՒՂԻՂ
ԱԺ նիստը՝ ուղիղ
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժովողում չեն համաձայնեցրել համաեվրոպական հրաժարումն ատոմային էներգետիկայից:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից:
Մեծ Բրիտանայում կառավարող Պահպանողական կուսակցությունն իր համար երաշխավորել է մեծամասնությունը Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար: Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»:
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Վաշնգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը կարող են արդեն դեկտեմբերի 13-ին ստորագրել երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի նախագիծը:
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: «Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում ա և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ ձայն ա տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք»,- ընդգծեց նա:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունել են քաղաքական որոշում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 31-ին: Այդ մասին գագաթնաժողովի հարթակներից մեկում լրագրողներին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսը:
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականը աչքի ընկավ բուռն զարգացումներով, և ժամանակն է ամփոփումներ կատարել, հասկանալ, թե որոնք են մեր ունեցած ձեռքբերումները և բացթողումները: Ուստի պատահական չէ, որ հասարակության մեջ սպասումներ կան, որ վարչապետը ամփոփելու է տարին, հանրության ուշադրությունը հրավիրելու է կառավարության ունեցած հաջողությունների, բացթողումների, առկա խնդիրների վրա, նախանշելու է, թե հաջորդ տարի ինչ ուղիով է շարժվելու մեր երկիրը, ինչ ծրագրեր կան և այլն:
Պետության ղեկավարի սկզբունքայնությունն ու արտահայտած մտքերը, որպես կանոն, հասարակ ժողովրդի կողմից ընկալվում են որպես ինչ-որ անձնաց կամ խմբերին հղված մեսիջ, սակայն, երբ պետության ղեկավարը սկսում է պայքարել ինքն իր որշումների ու կատարած քայլերի դեմ, սա վկայում է ղեկավարի ոչ ադեկվատ, անհավասարակշիռ վիճակում գտվելու մասին։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձինք, որոնք հայտնվել են մեղադրյալի աթոռին, անելանելի վիճակում են: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի քրեական գործով շատ պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, մոտեցել են տոնական օրերը, ու շատ մեղադրյալներ ցանկացել են երկրից դուրս գալ կամ այլ նպատակներ ունեն Հայաստանից դուրս գալու համար, սակայն հայտնվել են անորոշ իրավիճակի մեջ: