Երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանդես եկավ Երևանի քաղաքապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հայտարարությամբ:
Կիրակի օրը Ջերմուկում կայացավ համայնքային հանդիպում, որի ընթացքում ժողովի մասնակիցները որոշեցին թույլ չտալ «Լիդիանին»՝ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար Ամուլսար մուտք գործել: Հավաքին մասնակցում էին ոչ միայն Ջերմուկի բնակիչները, այլև բնապահպան ակտիվիստներ, ինչպես նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամները։ Մոտ մեկ ժամ տևած ելույթներից հետո, քվեարկությամբ որոշվեց թույլ չտալ «Լիդիանի» մուտքը:
«Այլընտրանք» հ/կ համանախագահները մամուլի ասուլիսում ամփոփելով գործող իշխանության մեկ ու կես տարվա աշխատանքները՝ նշել են բացթողումները, իսկ Նարեկ Մանթաշյանը պնդել է, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը խառնիճաղանջ է, հանրությանը տված խոստումներն էլ չեն կատարվել:
168 Լրահոս
«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հասկանալու համար, թե այս գործընթացն ուր կարող է տանել ճանաչման հարցը, պետք է դիտարկել, թե երբ է այն տեղի ունենում: Նրա դիտարկմամբ, սա, անկասկած, կապ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակի և այն տրամադրությունների հետ, որոնք առկա են ԱՄՆ օրենսդիր մարմնում՝ և Ներկայացուցիչների պալատում, և Սենատում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ:
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը դեկտեմբերի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռայի հետ եւ խոստացել է հանդիպել, երբ պաշտոնապես կհաստատվի կաբինետի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս ավելի քան տասը՝ տուժել ԱՄՆ-ի հարավում մոլեգնող հզոր փոթորկային ճակատի հետեւանքով, որն իր հետ տոռնադոներ է բերել:
Երեք տղամարդու կասկածում են Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառում, ինչպես նաեւ Զալցբուրգում եւ Եվրոպայի այլ քաղաքներում ահաբեկչական գործողությունների պլանավորման մեջ:
Դեկտեմբերի 12-ին 168.am-ի եթերում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե որքան որ ինքն է տեղյակ, կան դատավորներ, որոնք կօգտվեն վաղ կենսաթոշակի գնալու առաջարկից: Մեր հարցին, թե ի՞նչ կարող է սա նշանակել՝ գործա՞րք, պայմանավորվածությո՞ւն, ՍԴ նախագահի խորհրդականն ասաց, որ տպավորություն է, որ այս քաղաքական իշխանություններն իրենք իրենց դատավճիռն են կայացնում:
Ինչպես հայտնել էինք, «Իմ ձայնը» հ/կ-ն եւ «Անտիֆեյք»-ը հրապարակել էին հետաքննության եւ վերլուծության տվյալներ՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների՝ 2018թ.-ի եկամտի եւ դրամական միջոցների հայտարարագրերը եւ նախընտրական տարում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին նրանց կողմից կատարված նվիրատվությունները, որոնք որոշ դեպքերում մի քանի միլիոնով գերազանցում են հայտարարագրում նշված գումարի չափը: Հեղինակներն այս հրապարակմամբ կասկած են հայտնել, որ գուցե կոռուպցիոն սխեմա է գործել:
Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հայտարարել է, որ զինված ընդդիմության առաջնորդ Ռիեկ Մաշարի հետ համաձայնության է հասել ազգային միասնության կառավարություն ստեղծելու շուրջ:
Սեփական արտադրության առաջին չինական ավիակիրը, որն ստացել է «Շանդուն» անվանումը, շահագործման է հանձնվել Սանյա քաղաքի նավահանգստում (Հայնանի նահանգ, Հարավային Չինաստան):
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ավագանիում իր հետագա գործունեության շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ հարցը քննարկել են ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում հետագա գործունեության նպատակահարմարությունը՝ նշեց, որ երեկ ավագանու նիստում Խաժակյանը բացահայտել է քաղաքապետարանի կողմից կատարված չարաշահում, սակայն այն չի լուսաբանվել, փոխարենը՝ լուսաբանել են Հայկ Մարությանի ծիծաղելու տեսարաններն ու այլ դրվագներ:
««Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: Ինչպես գիտեք՝ ԼՀԿ-ն ավագանիում ունի մեկ ներկայացուցիչ, և եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանիից, ապա մենք կդադարեցնենք մեր մասնակցությունը Երևանի ավագանիում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում արված գրառմանը, որ «ԼՀԿ-ն քննարկում է Դավիթ Խաժակյանին ավագանիից հանելու հարցը»:
Բայց անմիջապես առաջ եկան նախաձեռնություններ, որոնք կարող են ի չիք դարձնել սպասվող արդյունքը զգալի թվով քաղաքացիների համար։ Օրինակ՝ գույքահարկի բարձրացումը, նոր տուրքերի և հարկերի ներմուծումը, պարտադիր բժշկական ապահովագրությունը և այլն։ Ավելին. կան իրական մտավախություններ, որ շատ գործատուներ կարող են կրճատել աշխատավարձերի չափերը, այնքան, որքան հնարավոր կլինի տնտեսել եկամտահարկի նոր դրույքաչափերի պայմաններում։
168 Մամուլի տեսություն
Համաշխարհային հանրակցությունը պետք է միավորի ջանքերը միգրանտներին ու փախստականներին օգնելու համար:
«Նկարե՞լ եք քաղաքապետին, որը հռհռում էր». Մարուքյանը դժգոհում է ԶԼՄ-ներից
«Եթե ԼՀԿ-ի խորհուրդը որոշում ընդունի, ապա Խաժակյանն այլևս չի լինի Երևանի ավագանիում»
Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:
Էդմոն Մարուքյանը՝ Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանիից հետ կանչելու մասին. ՈՒՂԻՂ
Անվտանգության մարտահրավերների դիմակայումն ու Արցախյան կարգավորումը եղել և շարունակում են մնալ մեր քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրները:
Պակիստանի Հատուկ դատարանը մահավճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ եւ զինվորական առաջնորդ Փերվեզ Մուշառաֆի նկատմամբ:
Առնվազն 14 հանքագործ է զոհվել, եւս երկուսն արգելափակված են գետնի տակ Չինաստանի Գույչժոուի նահանգի ածխի հանքահորում գազի արտանետման հետեւանքով:
Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»: