«Հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլ նաև ներկա իշխանության ներկայացուցիչները». Արման Բաբաջանյանը միավորում է ստեղծում

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հեղափոխության օրակարգով քաղաքական հավաքի ժամանակ հայտարարեց միավորում ստեղծելու մասին: Նա առաջարկեց հավաքի ներկաներին համախմբվել գաղափարախոսական ընդհանրությունների շուրջ, որպեսզի կարողանան հեղափոխական փոփոխություններ անել:

Ըստ Բաբաջանյանի` հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլ նաև ներկա իշխանության ներկայացուցիչները:

«Ես հեղափոխական չեմ, չեմ եղել, բայց նաև չեմ կարող չլինել այդ հեղափոխության պաշտպանը»,- ասաց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ հենց հեղափոխությունը պաշտպանելու գաղափարը պիտի լինի հավաքի մասնակիցներին միավորող գաղափարը:

Նրա խոսքով՝ անցած 1,5 տարում իշխանության քայլերում չեն եղել հեղափոխական փոփոխություններ:

Նա տեսակետ հայտնեց, որ այսօր երկրում իշխանությանը հակակշռող ուժ չկա, ու խորհրդարանական ընդդիմությունն այդ հակակշիռը չէ: Բաբաջանյանն ասում է, թե հենց հակակշռի բացակայությունն է ստիպել նման հավաք կազմակերպելը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս