Հոնկոնգի իշխանությունները ոստիկանության առաջարկությամբ որոշել են չեղյալ հայտարարել լույս հունվարի 1-ի գիշերն ամանորյա հրավառությունը Վիկտորյայի նավահանգստում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուբեն Հայրապետյան եւ մյուսներ» վեճը, որը սպառնում է սերիալի վերածվել, դարձել է հանրային բուռն քննարկումների թեմա։ Այստեղ ե՛ւ բուռն էմոցիաներ կան, ե՛ւ հների ու նորերի բախում, ե՛ւ քրեաիրավական հետապնդում, ե՛ւ արժեքների բախում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամները Երեւանում հանդիպում են ունենալու ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Մեր տեղեկություններով` հայկական կողմի պատգամավորները մի շարք հարցեր են պատրաստվում բարձրաձայնել իրենց ռուս գործընկերների առջեւ:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի «Գոյդեն Փելիս» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Աճուրդը, որը նախատեսված էր վաղը՝ չի կայանալու:
Լրատվամիջոցներում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի, նշվում էր, որ Օսիպյանն աշխատանքի է անցել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի մոտ։ «Ա1+»-ը կապ է հաստատել Վալերիյ Օսիպյանի հետ։ Վերջինս նշեց՝ թող ոչ մեկին չհետաքրքրի, թե ինքը որտեղ է գտնվում։ «Ես ազատ քաղաքացի եմ»,- ասաց նախկին ոստիկանապետը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի շաբաթ առաջ «Պահանջում ենք գլխավոր դատախազի հրաժարականը» նախաձեռնության անդամները հանդիպել են ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արեն Մկրտչյանի հետ, պահանջել, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք կառավարության հենարա՞նն եք, ձեր ֆրակցիայի որոշ պատգամավորներ գտնում են, որ չեք։ «Չկա նման բան՝ մեր ֆրակցիայի պատգամավորը չի ասել, որ իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ։ Այո, ԱԺ-ն կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը»,- ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամլո քարտուղար ԱԺ-ում դեռ չկա, ինչո՞ւ։ Ասել էիք, որ մրցույթ կանեք, խոսնակ կընտրեք, որ լրագրողների հետ աշխատող լինի․ պառլամենտական երկրում պառլամենտը խոսնակ չունի՝ հիշեցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի եւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ հետաքրքիր «դրվագներ» են եղել։ Ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչեւ տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմությունների մատուցում հասարակությանը: «Ըստ մեր աղբյուրի, սա պայմանավորված է իշխանությունների շրջանում որոշակի լարվածության եւ անհանգստությունների հետ։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացման վերաբերյալ
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ «Ֆորմուլա-1» ընկերության նախկին սեփականատիրոջ դուստր Թամարա Էքլսթոունի տնից 50 մլն ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր են գողացել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր նշագծին, չնայած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեում կայացած քվեարկությանը, որը հաստատել է Թրամփի իմպիչմենթի երկու հոդված:
«Ռոսիա-24» հեռուստաալիքի «Վեստի» լրատվական ծրագիրը նախօրեին անդրադարձ կատարելով Կրեմլում տեղի ունեցած ռազմատեխնիկական հանձնաժողովի նիստին, որպես լրացում՝ ռեպորտաժում նշել է, թե «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրն այնքան հզոր է, որ երկար ժամանակ՝ մինչև վերջերս, արգելքի տակ է եղել, սակայն, այսպես ասած, արտահանվող տարբերակն արդեն մշակված է:
«Կա մի հայտարարություն, որ նախկինում երբևէ չի արվել՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Բայց պարզ է նաև, որ կա արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանություն, որը մոտավորապես 1991թ. անկախությունից ի վեր այս կամ այն կերպ պահպանվել է: Այսինքն՝ հնարավոր չէ առհասարակ ամբողջ բանակցային պրոցեսները ջնջել: Բայց երբ ասում ենք՝ նոր կետից, սա մի հայտարարություն է, որ որևէ ՀՀ առաջնորդ երբևէ չի արել»,- ասաց նա:
«Գուշակություններ են: Դա կարող է միայն ասել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով պատերազմի, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում հնարավոր լայնամասշտաբ գործողությունների վերսկսման, կանխատեսումների մասին հարցին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ համաձայն է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հիմնավորումների հետ, որ Երևանի ավագանու իրենց միակ անդամին հետ կանչելու պատճառն ավագանու աշխատանքների լուսաբանումն է, քանի որ Խաժակյանի բարձրացրած խնդիրները, կեղծիքի մասին բացահայտումները տեղ չեն գտել լրատվամիջոցներում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք դժգոհ են ԶԼՄ-ների լուսաբանումից, քանի որ առավել շատ լուսաբանվել է քաղաքապետի ծիծաղի վերաբերյալ դիտարկումը, քան Խաժակյանի բացահայտումը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանություններն այս հարցում որոշակի թերացումներ թույլ տվեցին: «Նոր մարդիկ էին և իրավիճակին այդքան էլ չէին տիրապետում, բայց կարծես իրավիճակը բարելավվել է ներկայումս: Դիվանագիտությունը ենթադրում է որոշակի պահվածք, և մարդիկ, որոնք գալիս են ոչ դիվանագիտական ոլորտից՝ անխուսափելիորեն սկզբնական շրջանում չեն հասկանում, թե որտեղ, երբ, ինչ խոսել»:
Երեկ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ձևավորվեց աշխատանքային խումբ՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ով հարցի հիմնական զեկուցողն էր, նշեց, որ աշխատանքային խումբը կգործի վեց ամիս, իսկ հետո բոլոր արդյունքները կներկայացնեն հանձնաժողովին։ Լրագրողներն իշխանական պատգամավորից հետաքրքրվեցին, թե երբ վարչապետն ասում է, որ «կփռի ասֆալտին», դա ատելության խո՞սք է:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ամփոփելով 2019 թվականը, պնդում է՝ տարին արդարադատության տեսանկյունից շոկային էր: 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո տեղի ունեցող դատաիրավական զարգացումները խոստացածի պես չեն ընթացել:
Ինչո՞ւ ներխմբակցային թեման դարձավ հրապարակային, ինչի՞ց է դժգոհում «Լուսավոր Հայաստանը». պարզաբանում է Դավիթ Խաժակյանը:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդլայնել է Ուկրաինայի այն քաղաքացիների ցուցակը, որոնց նկատմամբ տնտեսական հատուկ միջոցներ են կիրառվում:
Երևանում ձևավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Կառույցի աշխատանքները համակարգելու է նախկին դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդանյանը:
«Հանրապետություն» կուսակցությունն այսօր իր գրասենյակում հրավիրել էր հերթական նիստը, որի ժամանակ անդրադարձան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու վերաբերյալ հարցին, որի հետ կապված այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանդես եկավ Երևանի քաղաքապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հայտարարությամբ:
Կիրակի օրը Ջերմուկում կայացավ համայնքային հանդիպում, որի ընթացքում ժողովի մասնակիցները որոշեցին թույլ չտալ «Լիդիանին»՝ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար Ամուլսար մուտք գործել: Հավաքին մասնակցում էին ոչ միայն Ջերմուկի բնակիչները, այլև բնապահպան ակտիվիստներ, ինչպես նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամները։ Մոտ մեկ ժամ տևած ելույթներից հետո, քվեարկությամբ որոշվեց թույլ չտալ «Լիդիանի» մուտքը:
«Այլընտրանք» հ/կ համանախագահները մամուլի ասուլիսում ամփոփելով գործող իշխանության մեկ ու կես տարվա աշխատանքները՝ նշել են բացթողումները, իսկ Նարեկ Մանթաշյանը պնդել է, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը խառնիճաղանջ է, հանրությանը տված խոստումներն էլ չեն կատարվել:
168 Լրահոս
«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հասկանալու համար, թե այս գործընթացն ուր կարող է տանել ճանաչման հարցը, պետք է դիտարկել, թե երբ է այն տեղի ունենում: Նրա դիտարկմամբ, սա, անկասկած, կապ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակի և այն տրամադրությունների հետ, որոնք առկա են ԱՄՆ օրենսդիր մարմնում՝ և Ներկայացուցիչների պալատում, և Սենատում: