«Ադեկվադ դիսկուրս»՝ նվիրված Արցախյան հարցին։
Սերգեյ Բագրատյանը՝ ԱԺ-ում քննարկված խնդրահարույց նախագծերի մասին։
Քաղաքական հավաք՝ հեղափոխության օրակարգով:
Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։
Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, օգտվելով այն հանգամանքից, որ լայն հանրային շրջանակներում, որպես կանոն, հայտնի չեն լինում վեհաժողովների գործունեության մանրամասներն ու առանձնահատկությունները, հինգշաբթի օրը ԱԺ-ում իր ասուլիսի ժամանակ ջանք չի խնայել, որ հանձնաժողովում իրենց աշխատանքը գնահատվի «աննախադեպ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու համար 24News-ը դիմեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Վերջինս չթաքցրեց, որ ընկերական հարաբերություններ ունի Հայրապետյանի հետ՝ նշելով։
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգին։ Նրա կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս այդ համակարգի:
Քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ամերիյան Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն:
Բաքվի կողմից Ղարաբաղի ադրբեջանական համայնքի բանակցություններին ներգրավման մասին կատարվող բարձրաձայնումները հակադարձություն են պաշտոնական Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի հայկական կողմի առաջադրանքին: Փախստականների հարցը թեժ պահելու Բաքվի քաղաքականությունը պատմություն ունի: Այն ուղղված չէ միայն միջազգային ընտանիքին՝ ուշադրություն գրավելու, մարդասիրական զանազան ծրագրերից օգտվելու եւ միջազգային հանրային կարծիքի վրա զգայուն ալիքներ հաղորդելու համար:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կոնգրեսին՝ Ցեղասպանության բանաձևն ընդունելու համար, իր թվիթերյան պաշտոնական էջում տեղադրել է ԱՄՆ 111-րդ Սենատի լուսանկարը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրերս ԱԺ ամբիոնից կոչ էր արել երկրից հեռացած և մի շարք քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների վերադառնալ Հայաստան, իսկ իրավապահ մարմիններին էլ հորդորել էր քայլեր ձեռնարկել՝ օր առաջ նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Time հանդեսի վարկածով 16-ամյա Գրետա Թունբերգին «Տարվա մարդ-2019» ճանաչելը՝ էկոակտիվիստուհու հաղթանակը համարելով «անհեթեթություն»։
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:
Հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցչական Պալատի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի որդեգրմանը հաջորդեց երեկ, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձեւի ընդունումը՝ միաձայնությամբ։
«Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն. Ես ոչ մի տեղ չունեմ գնալու… թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան
«Ես զարմանում եմ մեր իրավապահ համակարգի վրա՝ այդքան դժվա՞ր է հիմքեր գտնել, կամ եթե հիմքեր չկան, խայտառակվում եք, էլի, մի՛ արեք, դիմում գրեք՝ տուն գնացեք: Ես, իհարկե, հասկանում եմ վերին իշխանության հապճեպությունը՝ ինչ-որ բաներ ցույց տալ, որը նաև նշանակում է՝ ինքը քաղաքական պրոցեսները հասկանալու խնդիր ունի: Եթե գար այնպիսի իշխանություն, որը նպատակ ունի երկիրն այս վիճակից հանելու, ինքը հետևյալը կաներ՝ նախ կհասկանար, որ այն, ինչ եղել է Հայաստանում՝ այս ունեցվածքի բաժանումը և այլն, չէր կարող չլինել, նա կհասկանար, որ այս ժողովուրդը, որն ունի այս որակները և մտել է կապիտալիստական հասարակարգի փուլի մեջ, այն, ինչ եղել է, պետք է լիներ»:
«Ռուսաստանը ԼՂ հակամարտության սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին այսօր ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դամասկոսյան վարդը ներառել է ոչ նյութական ժառանգության ցանկում:
Ալանից երկար տարիներ են պահանջվել, մինչև որ նա կարողացավ առաջին անգամ Հայաստան գալ 2005-ին։ Որպես ցՑղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի թոռ և ցեղասպանության գիտական հարցերով զբաղվող անձնավորություն, Ալանը` սկսած 1960-ականներից մինչև 2000թթ., բազում անգամներ է փորձել գալ Հայաստան, սակայն ամեն անգամ ինչ-որ մի պատճառ է ի հայտ եկել, և նա չի կարողացել գալ։ Վերջապես, 2005-ին, Ալանն առաջին անգամ կարողացավ ոտք դնել Հայաստան։ «Դա մի գերազանց ուղևորություն էր` իմ սպասումների և տեսածի առումով»,- Ալանը ջերմությամբ վերհիշում է իր առաջին ուղևորությունը դեպի Հայաստան։ Այդ ուղևորությունը սկիզբ դրեց շուրջ մեկ տասնամյակ ամեն տարի Հայաստան կատարվելիք ուղևորությունների շարքին։
Բրյուսելի քաղաքային խորհրդարանը դեկտեմբերի 13-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այսպիսով ավարտին հասցնելով Բելգիայի կողմից համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը:
«Արցախի իշխանություններն աշխատելու են ՀՀ-ի իշխանությունների հետ, և հակառակը՝ ովքեր էլ որ լինեն: ՀՀ-ում խոսք են տվել՝ դուք ընտրեք, մենք իրենց հետ աշխատելու ենք: Երկու կողմում էլ այդ խոստումը կա, ինչո՞ւ ենք փորձում քննարկել այն թեման՝ ով է ձեր թեկնածուն: Ինչո՞ւ չենք քննարկում՝ ով է Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի թեկնածուն: Պետք է նրբանկատություն դրսևորել»,- շարունակեց Պողոսյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման հարցում առաջընթացը բավարար չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար:
Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։
168 Լրահոս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի «ապագայի բանաձեւը» բաղկացած է հինգ պայմանից, որոնցից գլխավորը երկրում խաղաղության հասնելն է։
«Մամեդյարովի հետ միասին, Ադրբեջանի բոլոր պետական գործիչներն անընդհատ խոսում են Արցախի հարցի լուծման փուլային տարբերակի մասին, որը 1997-98 թվականներին արդեն մերժվել է։ Ադրբեջանն ուղղակի փուլային տարբերակի տակ հասկանում է այլ բան՝ Արցախի պետականության աստիճանական, փուլային ապամոնտաժում և Արցախի պետականության ոչնչացում և Ադրբեջանի իշխանության հաստատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը։
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հիանալի է համարում, որ այսօր, իր բնորոշմամբ՝ ունենք դե յուրե իշխանություն և դե յուրե ընդդիմություն, և հիշեցնում է, որ ժողովրդի շնորհիվ է, որ դա ունենք, և ըստ այդմ՝ դե յուրե կարող են քննադատել և դժգոհություն հայտնել:
Լրահոսում և ողջ մեդիատիրույթում ամենից շատ անդրադարձվող թեմաներից մեկը կոռուպցիան է, որի մասին խոսում են բոլորը՝ վարչապետից մինչև բանվոր։ Հասարակության կողմից այդքան չարչրկված կոռուպցիա հասկացությունը բառացի նշանակում է՝ բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ բրիտանացի հայտնի պահպանողական քաղաքական գործիչ Նիկոլաս Սոումսը, հայտարարել է, որ հանում է գլխարկը բրիտանական կառավարության ղեկավար Ջոնսոնի առջեւ: