Բաժիններ՝

Հայաստանից ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիային

Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայում հուլիսի 12-ին վայրէջք է կատարել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով Հայաստանից տեղ է հասցվել ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն, մասնավորապես բրինձ, հնդկաձավար, ձեթ: Այս մասին տեղեկացնում է ռուսական Առաջին ալիքը:

Այդ ամբողջ օգնությունը կտրամադրվի այն փախստականներին, որոնք վերադառնում են ազատագրված քաղաքներ և գյուղեր: Օգնությունից մի մասը կտրամադրվի նաև Սիրիայի հեռավոր շրջաններ:

Առաջիկայում ևս մի քանի թռիչքներ են սպասվում, ընդհանուր առմամբ, Սիրիա կհասցվի 100 տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ:

https://www.facebook.com/armembrus/videos/618916908493450/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս