ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով պետական վերահսկողական ծառայության կողմից միջնորդություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին:
Ղրիմի միացումը եւ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում մյուս խնդիրները դեռ առիթ չեն ՌԴ-ի մեկուսացման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:
Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ և անցկետում գտնվում են մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:
Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչը հուլիսի 11-ին վթարի է ենթարկվել է երկրի հարավ – արեւելքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի):
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց այն հարցերը, որոնք իրենք քննարկում են այս օրերին:
ՀՀ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը:
«Հանրապետականն ինքը որոշում կկայացնի՝ թենածու կունենա՞, թե՞ ոչ: Ի վերջո, այս հարցը դեռ կարգավորված չէ, գուցե ավագանին է որոշում կայացնում և ընտրում քաղաքապետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:
«Մինչև իր գնալը էդ կռիվը եղել է, տարել են շատ բարձրաստիճան պաշտոնյաների հիվանդանոց, հանձնարարել են չգրանցել, մարդիկ սիստեմայի տակ են եղել: Միլիցիայի պետին օգնություն են ցույց տվել, բոլորին օգնություն են ցույց տվել, ոչ մի տեղ էլ դա գրանցված չէ: Իսկ քաղաքապետի վրա գիտե՞ք ինչ են գրել, ոմն մեկն ասել է՝ դու սիլլա ես տվել: Ասել է՝ էդ ոմն մեկին բերեք, տեսնենք: Խի ըտենց մա՞րդ են կալանավորում»,- ասաց Մ.Մուրադյանը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սոցցանցերի քննարկումներին, ըստ որոնց՝ ինքը պետք է դառնա քաղաքապետ, և նշեց, որ դա իր համար անակնկալ էր, քաղաքապետի պաշտոնի հավակնություններ երբեք չի ունեցել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ՆԱՏՕ-ի այն երկրների քննադատությամբ, որոնք հավանություն են տվել «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցմանը:
Ադրբեջանում հուլիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած ցույցի ժամանակ երկու ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանց դեռևս չի հաջողվել ձերբակալել:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվի յոթ հարց, որոնցից երկուսի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը կարծիք չի ներկայացրել։
Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան 150-200 ցուցարարներ, որոնք ներկայացվում են որպես ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ, ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության ցուցակով պատգամավոր դարձավ Հրանտ Դավթյանը։
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Պատգամավորները կքննարկեն մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:
Առնվազն 27 մարդ է զոհվել Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգի Սենեդեջ քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստանը» Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում հասցրել է ավելացնել իր դրամական միջոցները:
ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի եւ Սալվադորի իշխանությունները համաձայնության են հասել համատեղ գործողություններ ձեռնարկելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 2-6-ն Ադրբեջանում ընթացող զորավարժությունները չեն տվել սպասված էֆեկտը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ի պայթյունի պատճառով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չի բացառվում՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացնի վերականգնելու ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արմեն Բայբուրդյանի եւ Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական կոչումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց եւ մերժեց ՀՀԿ-ին:
Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 179-ի, եւս ավելի քան 50 մարդու գտնվելու վայրը չի պարզվել: