
Թեհրանը նշել է Իրաքից և Սիրիայից իրանցի զինվորների հեռանալու պայմանները

Իրանցի զինվորական խորհրդականները Սիրիայից եւ Իրաքից կհեռանան, հենց որ այդ մասին Թեհրանին խնդրեն այդ երկրների կառավարությունները: Հուլիսի 13-ին այս մասին հայտարարել է միջազգային հարցերի գծով Իրանի առաջնորդ այաթոլլա Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ելույթ ունենալով «Վալդայ» Միջազգային բնավիճային ակումբում:
Նա ընդգծել է, որ Իրանի զինվորական խորհրդականներն Իրաքում եւ Սիրիայում են գտնվում այդ պետությունների կառավարությունների խնդրանքով: «Երբ նրանք ասեն, որ մեր զինվորական խորհրդականներն իրենց պետք չեն, Իարնն այնտեղից հեռանալու տարակույսներ չի ունենա.,- ասել է Վելայաթին:
Ըստ որում նա կարծում է, որ ահաբեկիչներն արաբական հանրապետություն կվերադառնան, հենց որ Իրանը եւ Ռուսաստանը հեռանան այնտեղից: «Հենց որ մենք հեռանանք այնտեղից, մեզնից հետո կհեռանա Ռուսաստանը, ահաբեկչները կգան այնտեղ: Հենց որ Իրանի եւ Ռուսաատանի օգնությունը Սիրիայի կառավարությանը թուլանա, ահաբեկչներն անմիջապես կվերադառնան այնտեղ»,- ասել է խորհրդականը:
Վելայաթին ընդգծել է, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ին դիմակայել Մերձավոր Արենելքում եւ Սիրիային կօգնի ագցեսիայի դեպքում: «Հզորապես կդիմակայենք ամերիկացիներին,- ասել է նա:- Սիրիային կօգնենք դիմակայելու ԱՄՆ-ի ագրեսիային», հաղորդել է ՏԱՍՍ-ը: