
«ԿԳԲ-ի ուղեղային չիպը» Ծառուկյանին լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», եւ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։
Գործարարների համար այս ծանր փուլում, երբ ամեն «անկյունում» նրանց են սպասում «մասկաներով մարդիկ», նա ոչ միայն խորհուրդ է տալու՝ ինչ անել, ինչպես անել եւ ումով անել, այլեւ լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու` անհրաժեշտ դիմակայության ֆոն ապահովելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: