Ինչու է լռում «Ծառուկյան» խմբակցությունը. factor.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել Ազգային ժողովի «Հանրապետական» և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները։ Առայժմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել «Ծառուկյան» դաշինքը։ Թե ինչպիսին է դաշինքի տեսակետը՝ Factor.am-ը փորձել է պարզել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից։ Նա նշել է, որ խմբակցությունը կատարվածի վերաբերյալ չի պատրաստվում հայտարարությամբ հանդես գալ․

«Խմբակցության առանձին պատգամավորներ կարող են արտահայտել իրենց տեսակետը, սակայն, «Ծառուկյան» խմբակցության անունից մենք այս պահին հայտարարությամբ հանդես գալ չենք պատրաստվում․ օրակարգում այդ հարցը դրված չէ։ Առհասարակ, կարծում ենք, որ սա իրավական գործընթաց է, ուստի, պետք է սպասել այդ գործընթացի արդյունքներին։ Այս փուլում ձեռնպահ կմնանք հայտարարություններից»,-ասել է պատգամավորը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031