Թուրքիայում արհեստական բանականության ստարտափների թիվը հասել է 419-ի

Թուրքիայի «Արհեստական բանականության նախաձեռնությունը» (TRAI) հրապարակել է «Արհեստական բանականության ստարտափների քարտեզի» 2025 թվականի 2-րդ եռամսյակի տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցի համաձայն՝ երկրում գործող ստարտափների թիվը հասել է 419-ի․ քարտեզին միացել է 44 նոր ընկերություն, իսկ 36-ը՝ դուրս մնացել։

Նոր նախաձեռնությունների մեծ մասը կենտրոնացած է ստեղծարար արհեստական բանականության (GenAI) ոլորտում, սակայն ներկայացված են նաև հիմնական տեխնոլոգիաներ, ճյուղային լուծումներ, ավտոմատացում, ենթակառուցվածքներ և Edge AI։

«TRAI»-ի գլխավոր տնօրեն Ջան Սինեմլին նշել է, որ եթե 2017-ին Թուրքիայում կար ընդամենը 24 ստարտափ, ապա այսօր դրանց թիվը հասել է 419-ի, ինչը վկայում է ոչ միայն քանակական աճի, այլև որակական վերափոխման մասին։ Նրա խոսքով՝ այդ զարգացումն ամրապնդում է Թուրքիայի դիրքերը գլոբալ մրցակցության դաշտում։

Քարտեզը դիտարկվում է որպես ռազմավարական ուղեցույց թե՛ ներդրողների, թե՛ մասնավոր հատվածի և թե՛ պետական կառույցների համար։

Տեսանյութեր

Լրահոս