Մենք պետք է դադարեցնենք երազանքի հայրենիքի փնտրտուքը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հենց մեր երազանքի հայրենիքն է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երկրի ապագայի տեսլականին՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքն է մեր «երազանքի հայրենիքը»։

«Երկրի ապագայի մասին ես վերջին տարիներին միայն դրա մասին եմ խոսում։ Ես Հայաստանի ապագան պատկերացնում եմ միջազգային ճանաչված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղ, ժողովրդավարական և իրավական պետություն՝ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Բայց այստեղ մի հիմնարար խնդիր կա․ թվում է տարօրինակ, որ այսօր այս թեմայով ենք խոսում, սակայն պետք է առերեսվենք մեր տարօրինակություններին», – ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ մենք պետք է դադարեցնենք «հայրենիքի փնտրտուքը»․ «Մենք պետք է դադարեցնենք երազանքի հայրենիքի փնտրտուքը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հենց մեր երազանքի հայրենիքն է։ Այլ հայրենիք փնտրելու անհրաժեշտություն չունենք։ Երբ մենք երազում ենք հայրենիքի մասին, մենք այն կորցնում ենք, իսկ երբ գիտակցում ենք, որ մեր երազանքին արդեն հասել ենք, մենք հանդարտվում ենք և կենտրոնանում գործի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս