Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը չի նվազում։ Պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն է։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենանալու մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ պետը հետո սկսեց արդարանալ ու բացատրել, թե ինչու է ասել, որ ապօրինի է դատարանի որոշումը։ «Այո, ես հիմա էլ եմ ասում՝ ապօրինի է, եւ բացատրում եմ, թե ինչու։ Առաջին հանգամանքը, առաջին ասպեկտը, որ ես բացատրում եմ, թե ինչու էր ապօրինի, հետեւյալն էր․ որ կայացվել է ոչ լեգիտիմ դատարանի կազմի կողմից, բացարկման ենթակա դատարանի կողմից է կայացվել։
Ավստրալիայի հարավ-արեւելքում հրշեջ ուղղաթիռ է կործանվել Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհները մարելիս, օդաչուն զոհվել է:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել է մինչեւ 2019 թվականը հետաձգել նոյեմբերին պլանավորված զորահանդեսը, որը ցանկանում էր կազմակերպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն «ավազակային» է որակել Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը:
Բոլիվիայի Լա Պաս քաղաքում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել փառատոնին պատրաստվող պարողների բազմությանը, անիվների տակ յոթ պարող է զոհվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա իր քաղաքական ուղեգծում հիմնարար փոփոխությունների հանձնառություն դրսեւորի:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կարելի է հեշտությամբ հաղթահարել, բայց ոչ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման պայմաններում:
«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվ ես էի մասնակցում, ուղղակի ջախջախել են մեղադրանքը, քարը քարի վրա չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ է: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝ եզրակացությունների վրա»:
Փենսիլվանիա նահանգի դատախազությունն ավարտել է շուրջ երկու տարի տևած հետաքննությունը՝ նահանգի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարաններում երեխաներին սեռական ոտնձգության ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակված զեկույցի, վերջին 70 տարիներին սեռական ոտնձգության է ենթարկվել մի քանի հազար երեխա:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, թեև առանց ձևաչափի հստակեցման, միևնույն ժամանակ պաշտոնաթող նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում:
«ՀԱՊԿ նախագահները նաև փորձում են ցույց տալ, որ ՀԱՊԿ-ն լուրջ կառույց է, և նման գործընթացները ՀԱՊԿ ներկայացուցիչների նկատմամբ պետք է երկար կշռադատված լինեն կամ համապատասխան այլ գործընթացներով ուղեկցվեն, անցնեն սահուն, ինչն այս դեպքում տեղի չունեցավ»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի գլխավոր թեման է եղել Թուրքիայի ֆինանսա-տնտեսական դրությունը:
Մեքսիկայի ոստիկանությունը և բանակը հաջող գործողության արդյունքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի մոտ 50 անդամների:
Օգոստոսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիզաոր դեսպան Ջուն Յամադային:
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Հանրապետության հրապարակում ամփոփել իր վարչապետության 100 օրը։ Երբ նախորդ կառավարությունն ինչ-ինչ ցուցանիշներ էր հրապարակում, ընդդիմախոսները իրավամբ հակադարձում էին, թե այդ դրական ցուցանիշներն ի՞նչ ազդեցություն են ունեցել շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա։
Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին 18 տարի եւ երեք ամիս ժամկետով բանտարկության է դատապարտել կոռուպցիայի մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Nacional թերթը:
Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելույթում հույս է հայտնել, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին:
Թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» կողմնակիցները տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրում են, թե ինչպես են կոտրում iPhone հեռախոսներ՝ ի նշան բողոքի ընդդեմ ԱՄՆ-ի։ Պատճառը վերջինիս կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցներն են։
«Կա նման վտանգ, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կառավարությունը 1-2 անգամ հայտնվել է արտաքին քաղաքական թակարդում, այսինքն՝ կա, իհարկե, նման փորձառության պակաս։ Եվ դրան կարելի է նաև, եթե դառնում ես խիստ ընդդիմադիր, այդպիսի խիստ գնահատականներ տալ»։
Թուրքիայի մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները դադարեցրել են հաճախորդներից ամերիկյան Apple ընկերության iPhone բջջային հեռախոսների վաճառքի պատվերների ընդունումը:
«Վերադարձ» հիմնադրամի և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի ներկայացուցիչներն օգոստոսի 5-12-ը Արևմտյան Հայաստան կատարած հերթական ուխտագնացության շրջանակներում, ի թիվս հայապահպան, մշակութային մի շարք միջոցառումների, օգոստոսի 8-ին Թուրքիայի Կիլիչկայա գյուղում մասնակցեցին Թուրքիայի կառավարության կողմից իրականացված հերթական ցեղասպանության՝ այս անգամ Զինի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի ու ոգեկոչման միջոցառմանը: