iPhone-ներ կոտրած ազգայնական թուրքերը զավեշտալի վիճակում են հայտնվել
Թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» կողմնակիցները տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրում են, թե ինչպես են կոտրում iPhone հեռախոսներ՝ ի նշան բողոքի ընդդեմ ԱՄՆ-ի։ Պատճառը վերջինիս կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցներն են։
Թուրք երիտասարդներից մեկը գետնին դրված iPhone-նները մուրճով սկսել է կոտրել։
Ընթացքում վանկարկել է. «Այս մեկը Ալլահի համար, այս մեկը Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի համար, այս մեկը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի համար, այս մեկը հայրենիքի համար, այս մեկն էլ մեր դրոշի համար»:
Դրանից վայրկյաններ անց, երիտասարդներից մեկի գրպանից հնչել է iPhone հեռախոսի զանգ, արդյունքում թուրք երիտասարդները հայտնվել են չափազանց զավեշտալի իրադրությունում։
Տեսանյութը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Շատ օգտատերեր կասկած են հայտնել, թե արդյոք կոտրված բջջային հեռախոսները իրոք iPhone-ներ են եղել, թե ոչ։
https://www.youtube.com/watch?v=K2vMm7nZ1Z8