Բաժիններ՝

Ավստրալիայում հրշեջ ուղղաթիռ է կործանվել անտառային հրդեհները մարելիս

Ավստրալիայի հարավ-արեւելքում հրշեջ ուղղաթիռ է կործանվել Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհները մարելիս, օդաչուն զոհվել է: Այդ մասին հայտնել է Sydney Morning Herald թերթը՝ վկայակոչելով շտապօգնության տեղական ծառայության ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ ուղղաթիռը հավանաբար ծառի է բախվել Ուլադալա քաղաքից ոչ հեռու:
Ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:

Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում գրանցվել է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել տեղափակել: Բռնկումների մարումը դժվարանում է ուժեղ քամու պատճառով, ճշտել են ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031