Բաժիններ՝

Կիմ Չեն Ունն «ավազակային» է որակել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն «ավազակային» է որակել Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները: Ինչպես օգոստոսի 17-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է ԿԺԴՀ-ի հարավ-արեւելքում Վոնսան- Կալմա ափամերձ տուրիստական գոտի այցելության ընթացքում:

«Վոնսանում ափամերձ տուրիստական շրջանի կառուցման վիթխարի արշավը ցուցադրում է մեր պայքարը թշնամական ուժերի դեմ, որոնք փորձում են խեղդել մեր ժողովրդին ավազակային պատժամիջոցներով եւ շրջափակմամբ: Դա մահու եւ կենաց մարտ է հանուն կուսակցության հեղինակության պաշտպանության եւ բեղմնավոր պայքար հանուն ժողովրդական երջանկության արարման»,- ասել է Կիմ Չեն Ունը:

Նրա խոսքով՝ «երբ այս ծանր ժամանակաշրջանում ավարտվի այդ խոշորամասշտաբ շինարարությունը, ամբողջ աշխարհը կտեսնի կուսակցության, բանակի եւ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031