Հանրապետական կուսակցությունում չեն բացառում համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ազատություն» ռադիոյանաի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդաուրդ Շարմազանովը:
Ուզբեկստանի եւ Տաջիկստանի նախագահներ Շավկաթ Միրզիյոեւը եւ Էմոմալի Ռահմոնը օգոստոսի 17-ին Տաշքենդում պայմանագիր են ստորագրել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ Սահակյանն ու Քոչարյանը հանդիպել են, երբ թավշյա հեղափոխությունը եղավ, և նախագահ Սահակյանը գտնվում էր Երևանում, որտեղ հանդիպել է նաև կաթողիկոսի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և հասարակական լայն հատվածի հետ։
Իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել է իրենց ազգականների պետական հուղարկավորումից:
Բրյուսելի եվրոպական հաստատություններում սուգ է հայտարարված Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա Մորանդի կամրջի փլվելու կապակցությամբ, որը 38 մարդու կյանք է խլել:
Երեկ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա»հ/ը-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «մեղադրեց» անփորձության համար և հայտարարեց, թե ընդդիմության շատ կարևոր ֆունկցիան է՝ հուշել իշխանություններին, բարձրացնել այլ կարծիք:
Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է հատկացրել Սիրիայի՝ «Իսլամական պետությունից» ազատագրված հյուսիսարեւելյան շրջանների վերականգնման համար:
Սաուդյան Արաբիան ռուսական թռչնամսի եւ ձվի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանել ՌԴ-ի մի շարք մարզերում բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով:
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հրատապ թեմաները, Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ համագործակցությունը:
ԱՄՆ գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչին զգուշացրել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ, եթե վերջինս անհապաղ ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:
«Ուզում է՝ թող վերադառնա, ո՞ւմ է խանգարում, այսօրվա պայմաններում, առավել ևս որևէ մեկը որևէ մեկի՝ օրենքի շրջանակներում գործողություններին չի կարող խոչընդոտել»։
«UNESCO»-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտեզի» համաձայն՝ Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդեն մեռած։
Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը:
Օգոստոսի 17-ի առավոտյան Թբիլիսիում աշխատանքն է սկսել ռուսական այցագրային կենտրոնը:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Հատուկ քննչական ծառայության պետի կողմից նախօրեին հնչեցված հայտարարություններն այլ կերպ, քան հաճոյանալ չի, կարող բացատրել:
«Սիրո և համերաշխության երթ և հանրահավաք». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է
Իսրայելի ոստիկանության հատուկ բաժնի քննիչները օգոստոսի 17-ին ժամանել են Երուսաղեմում հրեական պետության վարչապետի նստավայր եւ այնտեղ անցկացնում են Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը և ավելի լայնածավալ պատժամիջոցների կիրառմանը:
Վերջին օրերին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական լարվածության և «առևտրային պատերազմի» պատճառ դարձած ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի փաստաբանը ազգությամբ հայ Ստեփան (Իսմայիլ) Ջեմ Հալավուրթն է:
Թուրքիան մտադիր է այսուհետեւ էլ շարունակել համաչափ պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած գործողության:
Հակառակորդը պարբերաբար դիմում է նման քայլերի, ստուգելու հայկական կողմի պատրաստվածությունը և զգոնությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան:
Մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի ժամանակաշրջանում առնվազն 167 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում, որը գտնվում է մուսոնային անձրեւների իշխանության ներքո:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեսյբուքյան իր էջում ներկայացրել է կառավարությունում ՔՊ-ական նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև վարչապետի 100 օրվա աշխատանքի, այցերի ամփոփումը:
Ինդոնեզիայի Սումատրա կղզու Ռիաուի նահանգի զինծառայողներին թույլատրել են հայտնաբերման դեպքում առանց նախազգուշացման կրակել անտառներ հրկիզողների վրա:
Պաշտոնական Անկարային բարկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ։ Սպիտակ տան ղեկավարի այդ արտահայտությանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հնդկաստանում յոթնօրյա սուգ է սկսվել հայտնի քաղաքական գործիչ, երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփայիի մահվան կապակցությամբ:
Վատիկանը օգոստոսի 16-ին ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի կաթոլիկ քահանաների կողմից փոքրահասակ երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, որոնց վերաբերյալ զեկույց էր հրապարակվել օգոստոսի 14-ին: