Բաժիններ՝

Վաշինգտոնում զորահանդեսը հետաձգել են մինչև 2019 թվականը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել է մինչեւ 2019 թվականը հետաձգել նոյեմբերին պլանավորված զորահանդեսը, որը ցանկանում էր կազմակերպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնել է Պենտագոնը:

Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են զորահանդես անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման 100-ամյակի առթիվ: Որոշ տվյալներով՝ զորահանդեսը կարող է Վաշինգտոնի վրա նստել 92 միլիոն դոլար:

«Մենք սկզբնապես մտադիր էինք այդ իրադարձությունն անցկացնել նոյեմբերի 10-ին, բայց այժմ որոշել ենք դրա հնարավորությունը քննել 2019 թվականին»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբերտ Մենինգը:

Սպասվում էր, որ զինվորականների շքերթը կանցնի Սպիտակ տնից մինչեւ Կապիտոլիումի բլուր, իսկ նախագահը կդիտի զորահանդեսը Կոնգրեսի շենքից՝ վետերանների, այդ թվում նրանց շրջապատում, ովքեր արժանացել են ԱՄՆ-ի բարձրագույն զինվորական պարգեւին՝ «Խիզախության համար» մեդալին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս