Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀՀ-ում օրինականության վերականգնման և հաստատման ուղղությամբ ընթացող գործընթացները ճիշտ են, և նույն տրամաբանությամբ պետք է շարունակել:
Դատախազությունը ստորագրել և ուղարկել է բողոքը Վճռաբեկ դատարան։
Թուրքիան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ պողպատի և ալյումինի գծով ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հետ:
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-25-ը կայցելի Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, որոնց ղեկավարների հետ կայանալիք երկկողմ հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ արտաքին քաղաքական, մասնավորապես Եվրոպայի հետ հարաբերություններին առնչվող թեմաների շուրջ
Գործադիր իշխանության ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հավաքեք» դիմելաձեւը դատավորներին պարզապես սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն է բոլոր ընթացիկ եւ հետագայում հարուցվելիք դատական քննություններին, որոշումներին:
Brexit-ի հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին Բրյուսելում:
Այսօրվա նիստում «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշեց մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երեւանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որի քննարկումը կկայանա օգոստոսի 23-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական […]
Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) նկատմամբ բրիտանիների վերաբերմունքը քիչ է փոխվել հանրաքվեի անցկացման ժամանակվանից:
Իրաքում ամերիկյան ուղղաթիռ է կործանվել, զոհվել է «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի մի զինծառայող, որը գլխավորում է ԱՄՆ-ն:
«Այս տարի նորմալ բերք է եղել, ավելի շատ է արտահանվել. ի՞նչ կապ ունի սա հեղափոխության հետ, որ ներկայացվեց՝ որպես հեղափոխության գործընթաց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քուրբան բայրամի» (Զոհաբերության տոն) կապակցությամբ թուրք ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև օրակարգային խնդիրներին;
«Հեղափոխությունը տակավին անկատար է, պետք է ամբողջացվի, վերջնական հանգրվանին չի հասել։ Հեղափոխության համաժողովրդականությունը պետք է գտնի իր քաղաքական արտացոլանքը նաև ընտրական գործընթացների միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Թալիբան» արմատական շարժման ղեկավար Հայբաթուլլա Ախունզադեն մերժել է երեք ամիս ժամկետով զինադադար հաստատելու վերաբերյալ Աֆղանստանի կառավարության առաջարկը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ «Թե ինչո՞ւ են դրա մասին նոր հայտնում, թողնում եմ Ձեր երևակայությանը, վստահ եմ՝ դժվար չէ այդ հարցի պատասխանը գտնելը»։
Միացյալ Նահանգները խոչընդոտում է Սիրիայի այն շրջանների վերականգնմանը, որոնք վերահսկվում են Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության կողմից:
«Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետն ասեր՝ ով է լինելու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, և հրապարակն ասեր՝ Արծվիկ Մինասյանը։ Նման բան չի եղել, վարչապետը որոշել է, հրապարակը ծափ է տվել»։
Միջազգային հակաահաբեչական կոալիցիայի կազմոմ գործող ԱՄՆ-ի զինծառայողները Իրաքում կմնան Բաղդադի իշխանությունների խնդրանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը Անկարաում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգության հետ կապված միջադեպը որակել է քաոս առաջացնելու փորձ:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը աշնանը Բարսելոնայում հանդիպում կունենա Կատալոնիայի ղեկավար Կիմ Տոռոյի հետ:
Օգոստոսի 20-ին Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերին հաջողվել է հասնել այն երեք ավտոբուսների 149 ուղեւորների ազատման, որոնց ավելի վաղ տիրացել էին «Թալիբան» արմատական շարժման զինյալները:
Թուրքիայի տնտեսության վրա հարձակում կատարածների նպատակը երկիրն ու նրա քաղաքացիներին ծնկի բերելն է:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է Սահմանադրությունը փոխել, հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հետևյալն ասաց. «Ես կողմ եմ հանրաքվեի գաղափարին, ես կողմ եմ նոր Սահմանադրության ընդունմանը՝ սահմանադիր նոր ժողովի միջոցով, և դրա օպտիմալ ժամկետը կլինի արտահերթ ընտրություններից հետո»։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ իր երկիրը բավարարված չէ եվրոպացիների՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված գործողություններից:
Total ֆրանսիական նավթընկերությունը պաշտոնապես «լքել» է Իրանը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակահեղափոխության» վերաբերյալ. Նախորդ գրառումս, լրատվամիջոցի մանիպուլացիոն վերնագրի և այլ պատճառներով, ներկայացվել է, որպես «հակահեղափոխական գրառում»:
Թուրքիայի իշխանությունները օգոստոսի 20-ին հանել են երկրից գերմանացի լրագրողուհի Մեշալե Տոլուի մեկնման արգելքը, որին կասկածում են ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու մեջ:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդից իրենց շարժական հեռախոսի վրա ողջույն են ստացել բոլոր ուխտավորները, որոնք այս օրերին հաջ են կատարում Մեքքայի եւ Մեդինայի իսլամական սրբավայրերում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 20-ին ներկայացրել է երկրի ինը տարածաշրջաններից յոթի նոր նահանգապետներին: